Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում. Զոհրաբ Մնացականյան
ՔաղաքականությունՄենք բարեկամների պակաս չունենք աշխարհում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մնակցանյանը նշեց, որ Հայաստանը տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով համագործակից պետություն է. «Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա, մեր ազգային անվտանգության ճարտարապետությունը կառուցված է գիտակցաբար, որպեսզի դա լինի համալրված»:
«Մենք այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև: Այն արտահայոււմ է նաև այն աշխարհաքաղաքական որոշ իրողությունները՝ տարածաշրջանային առումով, որոնք մարտահրավեր են ոչ միայն Հայաստանի համար: Դա վերաբերում է ագրեսիվ քաղաքականությանը, որը վարվում է Թուրքիայի կողմից: Մենք սրա մասին խոսել ենք նաև մեր նախորդ հանդիպումների, այլ ձևաչափով քննարկումների ժամանակ»,-հավելեց նա: