Էրդողանը և նրա ընտանիքը ներգրավված են ԻԼԻՊ-ի հանցավոր բիզնեսում. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի հանցավոր բիզնեսում ներգրավված է Էրդողանը և նրա ընտանիքը: Ինչպես նշել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը, Թուրքիայի տարածք իսլամիստների նավթի փոխադրման երեք հիմնական երթուղի է հայտնաբերվել:
Ռուսական ավիացիայի հարվածները 2 անգամ նվազեցրել են նավթի վաճառքից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եկամուտները: Եթե նախկինում ահաբեկիչները ստացել են ոչ պակաս, քան 3 մլն դոլար օրական, ապա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածներից հետո իրենց եկամուտները կրճատվել են օրական 1.5 մլն դոլարով:
«Զինյալները յուրաքանչյուր տարի վաստակում են մոտ երկու միլիարդ դոլար՝ ծախսելով այդ միջոցները ամբողջ աշխարհում գրոհայինների վարձելու, նրանց զենքով, զինամթերով և սարքավորումներով ապահովելու վրա»,- ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
Երկու ամսում ՌԴ ավիատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել 32 նավթավերամշակման համալիրի և 11 գործարանի: