ՈւԵՖԱ-ն հրապարակել է հայերին սպանել ցանկացող ադրբեջանցի չինովնիկի վերաբերյալ որոշումը
ՍպորտՈւԵՖԱ-ն ցանկացած ֆուտբոլային գործունեությունից ժամանակավոր հեռացրել է ադրբեջանական «Կարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, ով հայտարարել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ անկախ տարիքից ու սեռից:
Հիշեցնենք, որ Նուրլանը հեռացրել էր իր սկանդալային գրառումը, սակայն այն հայտնվել էր համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:
Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն որոշում կկայացնի բուն գործով: