Ինչու է Թրամփը Բայդենից նախընտրելի. Մարին Լե Պենը բացատրել է իր ընտրությունը
Ուշադրության կենտրոնումԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը նախընտրելի է Ֆրանսիայի համար: Այս մասին հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարին Լե Պենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Լե Պենի խոսքերով, Թրամփի ընտրությունը նշանակում է ազգի վերադարձ, վայրի գլոբալիզացիայի, կարգավորումների թուլացման, սահմանների վերացման դադարեցում, ինչը վնասում է ազգին:
Ֆրանսիացին նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական սահմանների վերացմանը, ինչի արդյունքում հնարավոր չի լինի պայքարել միգրացիայի դեմ, այլ նաև՝ առևտրային սահմանների, ինչի պատճառով անհնար կլինի պայքարել անարդար մրցակցության դեմ: