Ջորջ Սորոսն իր աջակցությունն է առաջարկել Իլհամ Ալիևին․ աղբյուր. Politik.am
Ուշադրության կենտրոնումՕրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի ամերիկացի միլիադրատեր Ջորջ Սորոսն ուղիղ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին փոխանցում է Politik.am-ը:
«Լրատվականին այս տեղեկատվությունը փոխանցել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» իրենց աղբյուրները։
Լրատվականի աղբյուրների փոխանցմամբ Սորոսը Ալիևին առաջարկել է միջազգային մեդիա աջակցություն և եվրոպական ու միջազգային կառույցներում աջակցություն քվեարկությունների ժամանակ, իր լոբիստական խմբերի միջոցով»,-նշում է լրատվամիջոցը: