Իրաքյան ուժերը երրորդ անգամ կանխել են ահաբեկիչների հարձակումը Ռամադիի մերձակա տարածքների վրա
ՄիջազգայինԻրաքյան ուժերը երրորդ անգամ կանխել են «Իսլամական պետության» հարձակումը Ռամադի քաղաքի արևելյան հատվածի վրա: Ինչպես հաղորդում արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերի և ծայրահեղականների միջև փոխհրաձգություն է տեղի ունցել Հուսեյբա շրջանում: Իրաքյան ուժերի ներկայացուցիչ Խալիդ ալ Ֆահդաուին նշել է, որ ԻՊ-ն փորձել է ճեղքել իրաքյան պաշտպանական ուժերի դիրքերը, սակայն դա նրա ն չի հաջողվել: «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր ուժերը»,- նշել է նա:
Ահաբեկիչների հարձակումը ձախողվել է նաև օդային ուժերի ռմբակոծության արդյունքում:
Վաշինգտոնը մտադիր է առաջիկայում Բաղդադին հակատանկային հազար հրթիռ տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցել Ռամադի քաղաքի ազատագրման համար ծրագիր կազմելուն: Հրթիռների տրամադրման խնդրանքով ավելի վաղ ԱՄՆ կատարած այցելության ընթացքում Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին դիմել էր Վաշինգտոնին:
«Իսլամական պետության» ահաբեկիչները մայիսի 17-ին գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը, որն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ է դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: