Ադրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ. WarGonzo
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ, — այս մասին հայտնում է WarGonzo-ն:
Շարունակելով Ստամբուլում WarGonzo-յի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը՝ նշվում է, որ Բաքվի գեներալները, բանակի ղեկավարումից ադրբեջանցիների փաստացի հեռացումից հետո, պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում:
Ադրբեջանցի շիա սպաները վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատում ադրբեջանական բանակին իրականում ղեկավարում են թուրքական հատուկ ծառայությունները և արմատական սուննիական համոզմամբ թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները:
Ալիևը կորցրել է նաև վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի վրա: Այժմ նրա շրջապատում բռնկվել է ներկլանային հակամարտություն: Փաշաևների կլանը նրանից պահանջում է անցնել Անկարայի արտաքին ամբողջական վերահսկողության տակ: Ավելին, դա պահանջում են անել հենց հիմա: Ինքը՝ Ալիևը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ երկխոսության իմիտացիա ստեղծելով Մոսկվայի հետ ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի սկանդալային խզումից խուսափելու համար: Մինույն ժամանակ, նա շատ լավ հասկանում է, որ, ամեն դեպքում, ստիպված կլինի հնազանդվել Էրդողանին:
Մի խոսքով, Ադրբեջանի ղեկավարը հայտնվել է բազմավեկտոր իրավիճակում, եզրափակում է WarGonzon-ն: