Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների


Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին. երեկ էլ Բաքվից մի ինքնաթիռ իջավ

Մեր զրուցակիցն է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում անդրադառնալով Իսրայելի կողմից Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկությանը, ասել էր՝ այդ օգնությունն ուղղեք վարձկաններին ու ահաբեկիչներին, որոնց զինում եք: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:

Ես կարծում եմ, որ հնարավոր չէ, որ մի կողմից Իսրայելը զենք մատակարարի Ադրբեջանին, որը նա օգտագործում է խաղաղ բնակչության դեմ, մյուս կողմից հումանիտար օգնություն ուղարկի այդ բնակչությանը: Բնական է, որ պետք էր մերժել այդ հումանիտար օգնությունը: Սա գուցե արթնացնի Իսրայելի կառավարությանը, որ հնարավոր չի խաղաղ բնակչության դեմ կիրառվող զենք մատակարարել Ադրբեջանին և մյուս կողմից այդ նույն բնակչությանն առաջարկել հումանիտար օգնություն:

Պատրիարքարանն այս օրերին այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնո՞ւմ է: Նաև ի՞նչ է անում հայ համայնքը Իսրայելի իշխանություններին իր բողոքի ձայնը հասցնելու համար:

Մենք երեկ բողոքի քայլերթ ունեցանք Երուսաղեմում: Երթը մոտեցավ Իսրայելի վարչապետի բնակության վայրի մոտ, ապա նորից վերադարձավ հին քաղաք: Այդտեղ տարբեր լեզուներով ելույթներ եղան: Այսինքն գրեթե հնարավոր ամեն ինչ արել ենք: Բացի այդ, անցյալ շաբաթ պատրիարքը նամակով դիմեց հրեաների երկու քահանայապետերին, որպեսզի նրանք ևս իրենց հերթին դիմեն վարչապետին, խնդրեն հոգևոր տեսանկյունից, որ այդ զենքը չմատակարարվի Ադրբեջանին, որոնք խփում են Արցախի խաղաղ բնակչությանը: Այս պահին այնպես չի, որ մենք հանգիստ նստած ենք, ինչ հնարավոր է՝ արվում է մեր բողոքի ձայնը հասցնելու համար՝ ցույցեր, երթեր են կազմակերպվում, մշակութային ծրագրեր և այլն:

Իսրայելի իշխանությունները պատերազմից հետո ինչ-որ դիրքորոշում փոխե՞լ են: Ենթադրենք, որքանով է հնարավոր, որ հետագայում չեղարկվեն Ադրբեջանին զենք մատակարարելու գործարքները:

Կարծում եմ՝ այդ առումով իրենք չեն վերանայի իրենց պայմանագրերը, կշարունակեն զենքի վաճառքը, որովհետև այստեղ կա նաև տնտեսական բաղադրիչը: Մենք ցանկություն ունենք, որ վերանայվեն այդ պայմանագրերը, բայց այս պահի դրությամբ ոչ մի հիմք չկա նման զարգացման համար: Կարծում եմ, որ կշարունակվեն թե պայմանագրերի կատարումը, թե գուցե նաև նոր պայմանագրերի ստորագրումը:

Այսինքն այս կոչերը, Հայաստանից եկող պատասխանները իրավիճակի վրա մեծ ազդեցություն չե՞ն ունենա:

Այս պահի դրությամբ նման բան չի նշմարվում: Նույնիսկ երեկ առավոտյան ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել իրենց ռազմական օդանավակայանում: Հավանաբար այնտեղից նորից զենք է տեղափոխվելու Ադրբեջան: Այդ բոլոր կոչերից, նամակներից, խնդրանքներից հետո, փաստորեն, զենքի մատակարարումը շարունակվում է:

Ընդհանրապես, հայկական դիվանագիտությունը վերջին տարիներին որքանո՞վ է ճիշտ աշխատել Իսրայելի իշխանությունների հետ, որքանո՞վ է այդ աշխատանքը եղել արդյունավետ:

Զենքի վաճառքի առումով միակ փոփոխությունը, որ մենք կարող էինք Իսրայելի կառավարությանը շահագրգռել, դա կլինի այն, որ մենք ևս այդ զենքից գնենք: Ուրիշ տարբերակ գոյություն չունի, և իրենք բացահայտ ասել են՝ մեզնից մի պահանջեք, որ մենք չվաճառենք, պատրաստ ենք ձեզ վաճառելու ավելի ցածր գնով: Այստեղ կան և տնտեսական շահեր, և Իսրայելի աշխարհաքաղաքական շահերը, որոնք հիմնականում համընկնում են Ադրբեջանի հետ: Իսրայելում հայկական դեսպանությունը պատերազմից ընդամենը 2 շաբաթ առաջ է բացվել, այդ ժամանակ նաև կարանտինը սկսվեց և շատ ժամանակ չկար, որ դեսպանատունը որևէ աշխատանք տաներ: Բայց նորից եմ կրկնում, որ իմ կարծիքով մենք որևէ փոփոխություն զենքի վաճառքի առումով չենք կարող անել: Միակ բանը, որ Իսրայելը կարող է մեզ առաջարկել, դա այն է, որ մեզ էլ կարող է զենք վաճառել:

Lragir.am

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Ամենադիտված