Թուրքիան տարհանել է Սիրիայում տեղակայված իր ամենամեծ ռազմաբազան
Ուշադրության կենտրոնումԹուրքիան տարհանել է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված իր ամենամեծ ռազմաբազան։ Այս մասին հայտնում է Middle East Monitor-ը՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը։ «Համա նահանգի հյուսիսային հատվածում գտնվող Մորեկի հենակետից նկատվել են ռազմական անձնակազմի և տեխնիկայի շարասյուններ»,- ասվում է հայտարարության մեջ։ Մորեկը տարածաշրջանում թուրքական 12 դիտակետերից մեկն էր, որն իրականացնում էր 9-ամյա հակամարտության ընթացքում ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը վերահսկողությունը: Անցյալ տարի բազան շրջապատվել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ու Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի կողմից, նշում է պարբերականը:
Տաթև Ֆռանգյան