«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են

«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝  իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, 9 ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»:

Վահեի զոհվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դաժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։ «Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ուզել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վնասվածքներ հասցնելով: Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, բայց Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել  ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դաժան էր... ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։ 

Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․ զգում էր՝ այն կա ու ամեն գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ որդին արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն ինչ նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․ «Ասացին մինչև մահվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել: Փորձեցի գտնել, նախորդ օրը արյունոտ ժամացույցը հասավ ինձ: Ո՜նց էի զգում, որ էդ ժամացույցը կա: Տեսիլք էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, բայց փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա ու փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում իր պակասը: Հուղարկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, որովհետև զգում էի՝ ինքն էլ է ուրախ ու ժպտում է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու, որ ապշել էինք, թե ինչքան մարդ գիտեր իրեն։ Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։

Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, հայրն էլ դեպքից մեկ օր առաջ էր խոսել․ «Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում ու շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ ա, կզանգեմ»: Ամսի 29-ին էլ հայրիկի հետ է խոսել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ կատարվում, ասել է՝ «ամենաուժեղ կռիվ կինոները ոնց են, էդ ա»: Շատ բան չէր պատմում, հատկապես ինձ փորձում էր չզանգել, երևի խնայում էր, որովհետև իր ձայնից միանգամից մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը:

Մոր բնորոշմամբ՝ որդին շատ ընկերասեր, հայրենասեր, կարգուկանոն սիրող էր։ Այնքան պարտաճանաչ էր, որ ընկերներն անունը նեմեց էին դրել։ «Ծառայության ընթացքում, երբ արդեն բարձրանում էր դիրքեր, մի օր զանգեց, ներկի գումար ուզեց դիրքը ներկելու համար, ծաղիկներ էր տնկել, հետո էլ սիրուն բաժակներ ու մոխրաման ուզեց, ասեց՝ «մամ ջան, էս էլ իմ տունն ա, պիտի սիրուն սարքեմ, հրամանատարները գալիս են, սիրուն հյուրասիրեմ»: Մի օր ասեց՝ «գիտես շուն ունեմ» ու կատվի նկարը ուղարկեց, ասեցի, բայց սա շուն չի բալես, ասաց՝ «մամ շան պես շուստրի ա, անունը շուն եմ դրել, գիտես ոնց ա հսկում»»,- ժպիտով հիշում է մայրը։ 

Վահեն Երևանից էր, սովորում էր Սլավոնական համալսարանի կիրառական բաժնում, դեռ այնքա՜ն նպատակներ ուներ, որ անկատար մնացին․․․

Սոնա Հարությունյան

    
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ ԹրամփԻսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տաԵգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվելUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցելԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ Վարդևանյան
Ամենադիտված