Հաջորդ տարի պաշտոնյաները կշարունակեն նույնքան պարգևավճար ստանալ, որքան՝ այս տարի
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով հաջորդ տարի բյուջեով նախատեսված պարգևավճարների մասին, հայտարարել է, թե չի հաստատի, որ ընդհանուր թվի փոփոխություն կա. «Կարող ա սխալվեմ, բայց վստահ եմ, որ թվի ավելացում տեղի չի ունեցել»:
Ամեն դեպքում Գրիգորյանը նշել է, որ բյուջեի նախագիծը քննարկվում է, որևէ բան պետք չէ բացառել. «Նախագծում նույն չափով պահպանվել է»: