Մահացել է «Համշենի պարծանք», Թուրքիայի նախկին վարչապետ Մեսուտ Յիլմազը
Ուշադրության կենտրոնումezerk.am. Մեսուտ Յիլմազը 1987-1990թթ. Թուրքիայի Հանրապետության արտգործնախարար էր, այնուհետեւ 1991, 1996, 1997-1999 թվականներին՝ վարչապետ:
Յիլմազը ծնվել է 1947-ին Ստամբուլում, համշենահայ ունեւոր ընտանիքում:
Ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, այնուհետեւ 1974-ին Քյոլնի համալսարանի տնտեսագիտութան եւ հասարակագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Աշխատել է մասնագիտությամբ:
1983-ին անդամակցել է Թուրգութ Օզալի հիմնած Մայր հայրենիք կուսակցությանը (ANAP). 90-ականներին կուսակցության առաջնորդն էր: 2002-ին թողել է կուսակցապետի պաշտոնը: 2007-ին իբրեւ անկախ ընտրվել էր Մեջլիսի պատգամավոր:
Մահացել է 2020 հոկտեմբեր 30-ին: