Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին


Նավթամուղին հարվածելու մասին

Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՆԱՎԹԱՄՈՒՂԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը պայթեցնելու կողմնակիցներին փոքրիկ տեղեկատվություն՝ պատկերացնելու, թե ինչի հետ ենք ուզում գործ ունենալ
Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նավթամուղը։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պատկանում է BTC Co կոնսորցիումին, որը ունի 11 բաժնետեր։ ԲԹՋ նավթամուղի օպերատոր (կառավարիչ) և ամենախոշոր բաժնետերը բրիտանական BP-ն (British Petrolium) է, իսկ բաժնետոմսերը բաշխված են հետևյալ կառուցվածքով.
BP (Մեծ Բրիտանիա) - 30.1%,
SOCAR (Ադրբեջան) - 25.00%,
MOL (Հունգարիա) - 9.57%,
StatoilHydro (Նորվեգիա) - 8.71%,
TPAO (Թուրքիա) - 6.53%,
Eni/Agip (Իտալիա) - 5.00%,
Total (Ֆրանսիա) - 5.00%,
ConocoPhillips, Hess Corporation (ԱՄՆ) - 4.76% (2.50%, 2.36%),
Itochu, Inpex (Ճապոնիա) – 5.90% (3.40%, 2.50%)։
Խողովակաշարն արժեցել է մոտ $3,9 մլրդ, ապահովում է 1'000 մշտական աշխատատեղ, որոնց թվում են նաև օտարերկրյա մասնագետները: Ծախսերի 70%-ը ֆինանսավորվում է երրորդ անձանց կողմից, այդ թվում՝ Համաշխարհային բանկի IFC-ն, EBRD-ն, յոթ երկրների վարկային-արտահանման և15 առևտրային բանկերի սինդիկատը:
Նավթամուղի տարանցման դիմաց Վրաստանը և Թուրքիան ստանում են տարեկան $200-300 մլն։
Նավթամուղի թողունակությունը կազմում է օրական ավելի, քան 1 մլն բարել (>160'000 մ3) (ֆինանսական հոսքերի հաշվարկներ նախընտրում եմ չիրականացնել)։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից նավթամուղի կառուցման հիմնական նպատակը ՌԴ-ից անկախ երթուղի ստեղծելն էր՝ Ադրբեջանից (հետագայում ՝ նաև Ղազախստանից) նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելու համար: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ովքեր լոբբինգ էին իրականացնում և ֆինանսավորում էին նախագիծը, որպես դրա հիմնավորում առաջ քաշեցին էներգիայի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու և համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու անհրաժեշտության գաղափարը:
Սա ԱՊՀ տարածքում առաջին նավթամուղն է, որը շրջանցում է ՌԴ-ն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ: Նավթամուղի գործարկումից էականորեն փոփոխվեց ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում ՝ ընդգրկելով Կենտրոնական Ասիան, Կովկասը և Կասպից ծովը: Նավթի զգալի ծավալի փոխադրումը, որը հակառակ դեպքում պետք է տեղափոխվեր ՌԴ-ի տարածքով Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով, այժմ շրջանցում է ՌԴ-ն, ինչը նվազեցնում է վերջինիս ազդեցությունը տարածաշրջանում:
Կասպիական նավթի փոխադրման նոր ուղու ի հայտ գալու հետևանքով Ռուսաստանի տնտեսական կորուստները, ըստ որոշ փորձագետների, գնահատվում է տարեկան $200 մլն: Թերևս սա էր պատճառը, որ նավթամուղի բացման արարողությանը ներկա չեն եղել ռուս պաշտոնյաները:
Ինչպես երևում է նավթամուղի շահառուներն ավելին շատ են, քան շատերը միամտաբար կարծում են, թե Ադրբեջան է, և, մասամբ, Թուրքիան։ Նավթամուղի խոշոր օտարերկրյա բաժնետերերից ոմանք ունեն մեծ կշիռ ու բաժնեմաս համաշխարհային էներգետիկ օրակարգում, և, հետևաբար, իրենց երկրների արտաքին քաղաքականության վրա ազդելու ներուժ ու կարողություն։ Որպես օրինակ՝ ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը աշխարհում չորրորդ խոշոր արդյունահանողն է Royal Dutch Shell-ից, British Petroleum-ից և ExxonMobil-ից հետո։
Արդյոք նավթամուղին հարվածելով պատրաստ ենք մտնել միջազգային տնտեսական այդ «բեռի» տակ և մեզ ապահովագրել տարբեր հետևանքներից. բարդ է պատկերացնել։
«Խփե՞լ, թե չխփել, սա է հարցը...»։
Բայց, եթե պահն ու անհրաժեշտությունը գա` կխփենք, թող ոչ մեկ առխային չլինի:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»
Ամենադիտված