Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերը ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault» Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել


Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ

Քաղաքականություն

Արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև ընդդիմության քայլերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Պարո՛ն Շարմազանով, ԱԳ նախարարների Ժնևի հանդիպումն ու դրան նախորդած մյուս հանդիպումները ի՞նչ օգուտ տվեցին պատերազմի դադարեցման հարցում, որը չի հաջողվում իրականացնել։

-Ակնհայտ է, որ արդեն երեք միջնորդությունները Ադրբեջանի և Թուրքիայի կոպիտ խախտումով չիրականացան։ Ակնհայտ է, որ այդ միջնորդությունները մերժվեցին հենց ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմի կողմից։ Սա՝ մեկ։ Երկրորդը, ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ից հետո արդեն նոր տարածաշրջանային քարտեզ է փորձում վերաձևավորվել ռեգիոնալ տերությունների ներգրավվածությամբ։  

Այստեղ առաջինը Թուրքիայի ներգրավվածությունն ենք ակնհայտ տեսնում, Իրանի փոխարտգործնախարարի այցն է դրա մասին խոսում, Ռուսաստանի ակտիվացումը, նաև Մակրոնի, Թրամփի ակտիվացումը։ Բայց մի բան ակնհայտ է, որ, իմ կարծիքով, հիմնական խաղացողը շարունակում է մնալ պաշտոնական Թուրքիան։ Քանի որ ռազմական դրություն է, շատ փակագծեր չեմ կարող հիմա բացել, բայց ես իմ կարծիքը կարող եմ ասել, որ հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի հետևյալը՝ Թուրքիան պետք է դուրս վռնդվի Մինսկի խմբից, որպես ապակառուցողական էլեմենտ, և պետք է ամեն ինչ անել, որ Թուրքիան չդառնա Մինսկի խմբում համանախագահ երկիր կամ Թուրքիայի դերակատարումը չլինի ավելին, քան եղել է նախկինում։ Սա մեր խնդիրն է։ Երկրորդը, «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը մենք ասել ենք, որ անընդունելի է։ Երրորդը, մեզ համար կա հստակ օրակարգ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա՝ մեկ, երկրորդ՝ պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր կամարտահայտությամբ ամրագրվի բանակցությունների միջոցով, և երրորդը՝ փաթեթային լուծումից բացի այլ տարբերակներ, ընդհուպ՝ փուլային լուծումը, անընդունելի է։ Մենք սա հստակ ասել ենք և՛ վարչապետի հետ հանդիպումից հետո, և՛ դրանից առաջ։

-Իսկ վարչապետն ինչպե՞ս է արձագանքել այդ ամենին։

-Վարչապետի տեղը ես չեմ կարող խոսել, որովհետև ռազմական դրություն է երկրում, և վարչապետը կամ իր խոսնակը կորոշեն՝ ինչ են ասում։ Բայց ամենակարևորներից մեկը՝ ստեղծված ծանր իրավիճակում, ի դեպ, հենց վարչապետն է այս իրավիճակը բնորոշել որպես ծանր և օրհասական, մենք 16 կուսակցություններով հանդես ենք եկել առաջարկ-պահանջով, որ նախկին նախագահներից, վարչապետներից, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից և այլ քաղաքական փորձառություն ունեցող գործիչներից ստեղծվի օպերատիվ շտաբ։ Մինչև այս պահը մենք կառավարությունից չունենք որևէ հստակ պատասխան։

-Ձեր առաջարկին հաջորդեց նաև Վազգեն Մանուկյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը հանձնի ռազմական ղեկավարությանը։ Դուք այս առաջարկին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Վազգեն Մանուկյանն առաջարկեց, պաշտպանության նախարարությունն էլ իր կարծիքը արտահայտեց։ Բայց մենք Վազգեն Մանուկյանի առաջարկը կուսակցությունում չենք քննարկել, երկրորդը՝ մեր առաջարկը 16 կուսակցություններով, թե ինչպես ենք տեսնում ռազմական դրության պայմաններում պետական և ազգային ռեսուրսի համախմբումը և էդ ռեսուրսի միասնական և արդյունավետ օգտագործումը, այդ ամենը շարադրել ենք մեր առաջարկությունների մեջ։

-Տպավորություն կա, նաև այդպիսի մեսիջներ են մեզ հասնում, որ ընդդիմությունն էլ միասնական չէ, ընդդիմության թևերում, անգամ կուսակցությունների ներսում կան տարբեր մոտեցումներ, ու թերևս նաև դա է պատճառը, որ չի ստացվում ընդդիմադիր ճակատում մեկ միասնական օրակարգ ձևավորել։

-Ընդդիմությունը բազմաշերտ եղել է ու կա, հիմա նայած, թե մենք ինչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ 16 կուսակցությունների ֆորմատը մի բան է, վարչապետի մոտ արտախորհրդարանական ընդդիմության հավաքը լրիվ այլ ֆորմատով է, այլ ուժեր կան, այսինքն, եթե դու ընդդիմություն ասելով՝ նկատի ունես 16-ի ֆորմատը, որը մենք ստորագրել ենք, ես այնտեղ գլոբալ հակասություն չեմ տեսնում, որովհետև այդ ֆորմատը պատերազմի սկսման օրվանից ի վեր երկու հայտարարություն է արել, երկուսն էլ միասնական ստորագրվել է։

-Թեկուզ հենց այդ ֆորմատով՝ ձեզ մեղադրում են իշխանությունը զավթելու թաքուն մտադրություններ ունենալու մեջ։

Ես կարծում եմ՝ նման գնահատականները իրականությունից բավականին հեռու են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ այդ առաջարկության նպատակը շատ պարզ է, եթե մարդիկ ընթերցեն այդ փաստաթուղթը, կտեսնեն, որ այդտեղ իշխանությունը զավթելու խնդիր չկա, զավթել-մավթել, դրանք շատ ծիծաղելի բաներ են։ Հայրենիքն էսօր վտանգի մեջ է, և մեր առաջարկի նպատակն է՝ օգտագործենք այդ ներուժը, հենց ինքը՝ կառավարությունն է միասնության կոչեր անում, մենք էլ ասում ենք՝ միասնությունը միայն խոսքով չպիտի լինի,լ պետք է գործով լինի, և մեր պետության համար այս ծանր, օրհասական պահին մեծ շռայլություն է՝ չօգտագործել ռազմական, դիվանագիտական, պետական, ճգնաժամային կառավարման փորձ ունեցող նախկին ղեկավարների, գործող քաղաքական գործիչների պոտենցիալը։ Խոսքը սրա մասին է։ Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ։ Պետությունն է վտանգի առաջ, մեր հայրենիքն է վտանգի առաջ, այլ ոչ թե իշխանությունը։

-Նախկին նախագահների հանդիպումն ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ որոշվեց այդ հանդիպմամբ։

-Նախկին նախագահների հանդիպումից ամբողջական ինֆորմացիա ունեն բացառապես նախկին նախագահները։ Եվ եթե նույնիսկ ես որոշակի ինֆորմացիա ունեմ, կոռեկտ չի, որ ես հրապարակային դրա մասին խոսեմ։ Բայց ես շատ դրական եմ վերաբերվում այդ հանդիպմանը, դա պատմական հանդիպում էր, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայրենիքի համար ծանր վիճակում կարող են մարդիկ իրենց անձնական, քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել և նստել մի սեղանի շուրջ պետության և ազգային շահի գերակայությունից ելնելով։

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերը ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՌոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանՇղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան ԱԱ-2026. Կոլումբիան լարված պայքարում հաղթեց Ուզբեկստանին ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. ՀեգսեթԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է․ CNN ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում Հունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուՀունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿեռասի օգտակար հատկությունները սրտի, աղիների և քնի համար. բժիշկները բացատրել են մրգի հատկություններըԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՈւղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՇիշը կոտրելուց հետո վախենալով պատժից՝ աղջիկը տնից հեռացել է ու 22 տարի չի վերադարձել այնտեղՊՆ-ն հայտարարություն է տարածելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Ամենադիտված