Քադիրովը հայտարարել է,որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ Մակրոնի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով
Ուշադրության կենտրոնումՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բացատրել է իր կոչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մասին իր հայտարարությունից հետո: Նախորդ օրը Քադիրովը դատապարտել էր Ֆրանսիայի առաջնորդին այն բանի համար, որ նա բարձրաձայն հայտարարել է մարգարեի ծաղրանկարները սատարելու մասին: Նա մեղադրել է Մակրոնին սադրանքները սատարելու մեջ և հավելել, որ Ֆրանսիայի նախագահը «քողարկված կոչ է անում մահմեդականներին հանցագործություններ կատարելու»: Քադիրովը կոչ է արել Մակրոնին դադարեցնել կրոնական հարձակումներն ու սադրանքները, « քանի դեռ շատ ուշ չէ»: Հրապարակման մեջ Քադիրովը շեշտել է, որ Ֆրանսիայի նախագահին դիմել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մահմեդական, և հավելել, որ պատրաստ է կրկնել իր խոսքերը:
Շարունակությունն՝ այստեղ