Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան


Ռազմավարական եռանկյուն՝ Ադրբեջան, Թուրքիա եւ Պակիստան,կտրուկ մերձեցում.«Կոմերսանտ»

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին Թուրքիայի դերի մասին վեճի ֆոնին հայտնվել է եւս մեկ ազդեցիկ խաղացող՝ Պակիստանը: Հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Պակիստանից զինյալներ են մասնակցում Ղարաբաղի դեմ պատերազմում»: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել է, որ Բաքվի կողմից «կռվում են Թուրքիայից եւ Պակիստանից զինյալներ»: Սակայն հերքելով Պակիստանի ռազմական օգնությունը՝ Բաքվում չեն թաքցնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի կտրուկ մերձեցմանը, որոնք նոր ռազմավարական եռանկյուն են ստեղծել Եվրասիայում, գրում է «Կոմերսանտ»-ը:
 
 
Արտաքին ուժերի մասին նոր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին Վաշինգտոնում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են մարդասիրական հրադադարը, որը նախորդ երկու հրադադարների պես խախտվել է:
 
 
WION-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը թվարկել է այն ուժերը, որոնք, ըստ նրա տեղեկությունների, կռվում են ադրբեջանական բանակի կողմից, ինչը հանգեցնում է դիվանագիտական ջանքերի տապալման: «Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան եւ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի խառը եւ խառնաշփոթ իրավիճակի հետ գործ ունենք: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նաեւ Պակիստանից են զինյալներ մասնակցում ընդդեմ Ղարաբաղի պատերազմին»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցել է միջազգային գործընկերներին:
 
 
Պակիստանի ակտիվ դերի մասին նա խոսել է նաեւ հոկտեմբերի 15-ին՝ պատասխանելով ԼՂ-ում իրավիճակի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցերին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե, իբր, ադրբեջանական կողմից կռվում են զինվորներ Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից եւ Լիբիայից: Դա բացարձակ սուտ է: Այդ սուտը բացահայտելը դժվար չէ: Թուրքիան եւ Պակիստանը մեզ աջակցող երկրներ են: Սակայն ռազմական օգնության մասին խոսք չկա: Դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիեւը A Haber թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
 
 
Կտրականապես հերքելով ռազմական աջակցությունը՝ Բաքուն եւ Իսլամաբադը չեն թաքցնում, որ միմյանց քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում:
 
 
Դրա ապացույցն է Վաշինգտոն այցից առաջ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Քուրեշի հետ: Հեռախոսազրույցի արդյունքներով Պակիստանի ԱԳՆ-ն «լիարժեք համերաշխություն է հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին այս դժվար ժամանակներում»: «Պակիստանը հավատում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ու խորին մտահոգություն հայտնում դատապարտելի հարձակումների եւ հայկական ուժերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունների կապակցութամբ»,-ասվում է Պակիստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 
 
 
Ուշադրություն է գրավում, որ Ղարաբաղի հարցում Բաքվին քաղաքական աջակցություն ցուցաբերելով՝ Իսլամաբադն ի պատասխան ստանում է Ադրբեջանի աջակցությունը «Քաշմիրի հարցում», որը Հնդկաստանի հետ նրա հարաբերություններում գլխավոր գրգռիչն է։ «Իսլամաբադը գնահատում է Ադրբեջանի աջակցությունը, որը Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ վեճում Պակիստանին ցուցաբերվում է միջազգային տարբեր համաժողովներում, ներառյալ Ջամայի եւ Քաշմիրի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության շփման խումբը»,- անցյալ շաբաթ հայտարարել էր Շահ Մահմուդ Քուրեշին։ Բացի պակիստանցի նախարարի հիշատակած Իսլամական համագործակցության կազմակերպության հարթակից, որը քննարկում է «քաշմիրյան հարցը», Իսլամաբադը ավելի քան 130 պետություն միավորող Չմիավորման շարժման օգնության հույսն ունի, որի նախագահը հիմա Ադրբեջանն է։
 
 
Մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունը բերում է Բաքու-Անկարա-Իսլամաբադ եռանկյունու արագացված ձեւավորմանը, որի մասնակիցները խոսում են իրենց կապող «եղբայրական հարաբերությունների» մասին:
 
 
«Ղարաբաղյան խաղին Իսլամաբադի միանալու գլխավոր պատճառը պակիստանա-թուրքական հատուկ հարաբերություններն են։ Պակիստանյան բանակի վերնախավը մշտապես թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը։ Ընդ որում՝ այնքան թանկ, որ Պակիստանի ոչ մի բարձրագույն քաղաքական ղեկավար՝ սկսած 1991 թվականին ԽՍՀՄ կործանման պահից այդպես էլ չի ճանաչել Հայաստանի անկախությունը․ մինչեւ հիմա Իսլամաբադի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան»,- «Կոմերսանտին» հիշեցրել է Աֆղանստանյան քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն։
 
 
«Վերջին շրջանում տեղեկություն է հայտնվել Պակիստանում գրոհայինների հավաքագրման մասին ղարաբաղյան հակամարտությունում մասնակցելու համար․ սա պակիստանցի զինվորականների եւս մեկ ժեստ է՝ ուղղված իրենց թուրք դաշնակցին։ Ղարաբաղյան հարցն ինքնին Իսլամաբադին քիչ է հետաքրքրում։ Նրա համար այս ամենը կարեւոր է առաջին հերթին Թուրքիայի շահերի հետ սերտ կապի շրջանակում՝ երկու ամենախոշոր սուննի հանրապետությունների ռազմավարական գործընկերության խորացման համար։ Ընդ որում՝ պակիստանյան բանակը եւ հատուկ ծառայությունները գործում են ոչ պաշտոնապես, քանի որ երկար տարիներ շարունակ նրանք վարժվել են Աֆղանստանի եւ Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմներ վարելուն՝ ընդգրկելով Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ենթակայության տակ գտնվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը, ինչպիսին են «Ջամաաթ ի Իսլամը», «Ջաիշ ե Մուհամմադը», «Ալ Բադրը», նրանց մեդրեսեները, մզկիթները եւ հավաքագրման ենթակառուցվածքը»,- շարունակել է պարոն Սերենկոն։
 
 
«Կոմերսանտի» պակիստանյան Փեշավարում տեղեկատվական աղբյուրների տվյալներով՝ «զենքով եւ ռազմամթերքով գրոհայինների նվազագույնը մեկ խումբ մի քանի շաբաթ առաջ ուղարկվել է Ղարաբաղ»։
 
 
Առավել մանրամասն՝ այստեղ
Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում
Ամենադիտված