Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումը՝ ռազմական հանցագործություն. Սուրեն Զոլյան
Ուշադրության կենտրոնումՍտեփանակերտի ծննդատան ռմբակոծումը պետք է դառնա միջազգային քննարկման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջի առանցքային հարցերից մեկը, քանի որ այն մարդկության դեմ իրականացվող ամենանողկալի քայլերից է: Փաստորեն, թուրք-ադրբեջանական ահաբեկչական այսօրինակ քայլերը դուրս են գալիս պատերազմական դրության ժամանակ ընդունված բոլոր չափանիշներից և գնալով ավելի են մոտենում ցեղասպանական քայլերի: Քաղաքագետ Սուրեն Զոլյանի դիտարկմամբ, հարկավոր է հենց հիմա ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և ճանաչել Արցախի հանրապետությունը, երաշխավորելով անվտանգությունը: Բացի այդ, անհապաղ պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների պահանջով, հայցեր ներկայացնել Հաագայի Միջազգային դատարան՝ Ցեղասպանությունը ճանաչելու հայցով: «Պետք է անհապաղ դիմել նաև Մարդու իրավունքների միջազգային դատարան՝ ի կատարումն իր միջանկյալ որոշմանը, արտահերթ քննարկել Ադրբեջանից վնասի հատուցում պահանջելու հարցը։ Եվրախորդի խորհդարանական վեհաժողովից պահանջել կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը Եվրախորհրդում, Մինսկի խմբի համանահագահներին հակավոր է առաջարկել քննարկել Մադրիդյան սկզբունքների կիրառելիությունը և Կոսովոյի օրինակով ներդնել անկախության ճանաչման մեխանիզմը»:
Լիա Նազարյան