Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով


Marianne. Լեռնային Ղարաբաղն «անօդաչու թռչող սարքերի` պատերազմում զանգվածային օգտագործման առաջին դեպքն է»

Սեպտեմբերի 27-ից հայկական եւ ադրբեջանական զորքերը մարտեր են մղում Լեռնային Ղարաբաղում: Երկու կողմերն էլ խախտել են հրադադարի ռեժիմի շուրջ երեք պայմանավորվածությունները, որոնցից վերջինն ուժի մեջ էր մտել երկուշաբթի: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պատերազմի չորս շաբաթների ընթացքում զոհվել է շուրջ 5000 մարդ: Չնայած ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն երեք տասնամյակ, այսօր այն ունի նոր կողմ` ադրբեջանական կողմի զգալի տեխնոլոգիական առավելության տեսքով, գրում է Marianne-ը:

Զրույց Amnesty International-ի սպառազինությունների փորձագետ Բրայան Քասթների հետ:

Ի՞նչ զենք է այդօր օգտագործվում Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման մեջ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության միջեւ, որը ստանում է Հայաստանի օգնությունը:

Երկու ճամբարներն էլ հիմնականում ռուսական զենք են օգտագործում, ինչպիսիք են «Սմերչ» եւ «Գրադ» հրթիռային համակարգերը, ինչպես նաեւ` տանկեր եւ հրետանի: Սա բավականին հին զենք է: Հրթիռային համակարգերը GPS կամ ուղղորդման համակարգեր չունեն: Զինվորները պարզապես կրակում են ընտրված ուղղությամբ եւ հույս են ունենում, որ կդիպչեն թիրախին: Որեւէ ճշգրտության մասին խոսելու կարիք չկա, իսկ այս համակարգերի օգտագործումը քաղաքային բնակավայրերում ռազմական բախումներում վերջին 30-40 տարվա ընթացքում բազմաթիվ կյանքեր է խլել: Բացի այդ, Ադրբեջանն իսրայելական զենք ունի, ինչպիսիք են կասետային ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը:

Հայաստանում խոսում են «ժամանակակից» պատերազմի մասին: Ի՞նչ նոր բան կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Նոր են զենքի տեսակները: Մասնավորապես, դա վերաբերում է անցյալ պատերազմներում չտեսնված զենքերին, ինչպիսիք են կամիկաձե դրոնները: Դրանք երկար ժամանակ թռնում են որոշակի տարածքի վրայով, ապա մխրճվում են թիրախի մեջ, երբ օպերատորը գտնում է այն: Եթե ​​դուք հայ զինվոր եք եւ անընդհատ անօդաչու թռչող սարքերի բզզոց եք լսում, դուք գաղափար անգամ չունեք, թե երբ եւ որտեղից այն ձեր վրա կընկնի: Այդ սարքերում ռումբ կա, որն ուժեղացնում է հարվածի կործանարար ազդեցությունը: Դրանք օգտագործվում են զրահամեքենաների ոչնչացման համար: Պայթյունը կարող է միանգամից 10-12 հայ զինվոր սպանել: Ինչեւէ, ես ոչ մի ապացույց չունեմ, որ այդ դրոններն օգտագործվել են խաղաղ բնակիչների դեմ:

Նախկինում մյուս հակամարտություններում դրանք երբեք չե՞ն օգտագործվել

Այդպիսի անօդաչուի լեհական տարբերակ է գտնվել Լիբիայում, բայց մեզ հայտնի չէ, թե դրանք այնտեղ որքան ակտիվորեն են օգտագործվել։ Մինչեւ հիմա եղել է, հավանաբար, 1-2 դեպք, բայց հիմա դրանք առաջին անգամ են պատերազմում այդքան ակտիվորեն կիրառվում։ Ադրբեջանն ունի այդ դրոնների նոր տարբերակը՝ իսրայելական HARPY։ Դրանք տարբերվում են փոքր չափերով եւ բարձր գնով՝ այն սարքերի համեմատությամբ, որոնք ավանդաբար օգտագործում են ամերիկյան, ֆրանսիական եւ չինական ուժերը։

Ինչպիսի՞ զենք է օգտագործվել քաղաքացիական գոտիներին հարվածելու համար։

«Էմնեսթի ինթերնեշնլում» հաստատել են ադրբեջանական ուժերի կողմից Ստեփանակերտում կասետային ռումբերի կիրառման փաստը։ Այդպիսի կասետները սովորական հրթիռների մեջ են, որոնք օդում բաժանվում են եւ նետվում մեծ տարածության վրա։ Դրանց 20 տոկոսը միանգամից չի պայթում, ինչը խաղաղ բնակչության համար մեծ սպառնալիք է ներկայացնում, հատկապես երեխաների, որոնք կարող են հետո հպվել այդ անչափ զգայուն պայթուցիկին։ Ինչ վերաբերում է ադրբեջանական Գյանջային, չգիտեմ, թե քաղաքին ինչպես է հարված հասցվել, քանի որ Ադրբեջանը լրագրողների եւ դիտորդների համար բավականին փակ երկիր է, որտեղ դժվար է հավաստի տեղեկություն ստանալ։ Ամեն դեպքում, օգտագործված զենքը հատուկ դեր չի խաղում։ Կարեւորն այն է, որ տուժել են շենքերը եւ զոհվել խաղաղ բնակիչներ։

Մոսկվան առաջարկել է Լեռնային Ղարաբաղում «ռազմական դիտորդների» տեղակայում։ Անկարան իր հերթին խոսել է Ադրբեջան իր զորքերն ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Բաքուն դա խնդրի։ Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ հավատալ այսպիսի հայտարարություններին։

Ներկայումս Թուրքիայի մասնակցությունն անչափ խնդրահարույց է։ Ադրբեջանին նրա աջակցության առումով ոչ մի կասկած չկա։ Անկարան Ադրբեջանում է տեղակայել իր F-16-ները, բայց իմ տրամադրության տակ ոչ մի տեղեկություն չկա հակամարտության մեջ խաղաղ բնակչությանը հարվածելու համար թուրքական զենքի կիրառման մասին։ 

Ավելին՝ այստեղ

Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico
Ամենադիտված