Հոր օրինակով. Զիդանի որդին գլխով հարվածել է մրցակցին (լուսանկարներ)
ՍպորտTert.am-ը գրում է .
Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին՝ Լուկա Զիդանն աչքի է ընկել տհաճ միջադեպում։
Մադրիդի «Ռեալի» մինչեւ 17 տարեկանների դարպասապահը հետեւել է հոր օրինակին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում գլխով հարվածելով մրցակցին։ Դրանից հետո Լուկան հեռացվել է դաշտից, իսկ «սերուցքայինները» պարտվել են 2։4 հաշվով։
Հիշեցնենք, որ ԱԱ-2006-ի եզրափակչում Զիդանը Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար հեռացվել էր դաշտից։