Սիրիայի ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. Պուտին
ՄիջազգայինՓարիզում Կլիմայի հարցով գագաթնաժողովին մեծ քաղաքականությունը հայտնվել է ուշադրության կենտրոնում: Նախօրեին խոսքը խոցված ռուսական Սու-24-ի մասին էր, փոխանցում է ren.tv-ն:
Վլադիմիր Պուտինը հարձակումն ուղղակիորեն կապել է ԻԼԻՊ-ին նավթի մատակարարման հետ: Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ դա արվել է առաքման ուղիներն անվտանգ դարձնելու համար:
Թուրքիան, ըստ էության, գրոհայինների համար դարձել է տարանցիկ կետ: Անկարայում շատ լավ գիտակցում են դա, սակայն փակում են աչքերն այդ ամենի վրա: Ըստ Պուտինի՝ ոչ մի երկիր ընդունակ չէ միայնակ հաղթել ահաբեկչությանը, այդ իսկ պատճառով պետք է միավորել ուժերը: Ռուսաստանի նախագահը խորհուրդ է տվել որոշ պետություններին դադարեցնել երկակի խաղը:
Գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինն անցկացրել է վեց երկկողմ հանդիպում, այդ թվում նաև՝ Բարաք Օբամայի հետ: Բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահն աջակցել է Մոսկվայի դիրքորոշմանը. սիրիական ճգնաժամը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով: