Հայտարարվել է ռուս-թուրքական գիտական կենտրոնի փակվելու մասին
ՄիջազգայինՌուս-թուրքական գիտական կենտրոնը, որը տեղավորված էր Մոսկվայի Օտարերկրյա գրականության համառուսաստանյան գրադարանում, հայտարարել է իր փակման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլևս գոյություն չունի: Օսմանական լեզվի դասընթացները դադարեցվում են, մենք չենք կարողանա նաև օգնություն ցույց տալ ասպիրատնտներին և մագիստրոսներին: Բնականաբար, պլանավորվող բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու խորհրդաժողովները չեղյալ են հայտարարվում, նաև այլևս չի հաջողվի օգտվել մեր գրադարանային ֆոնդից»,- ասված է կենտրոնի կայքում:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կենտրոնի փակման պատճառների մասին հայտնի չէ: