Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան


Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Արմեն Սարգսյանի հոդվածը

The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ իմ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:

Այն ժամանակ ես միայն մոտավոր կարող էի կանխատեսել այդ ագրեսիայի ծավալը և նրանց զինված ուժերի վարքագծի անմարդկայնությունը: Իսկ այժմ կարող եմ ասել, որ իրականությունը, որին բախվում են իմ հայրենակիցները տեղում, ավելի քան տագնապալի է և վտանգում է բորբոքել լարվածության հետագա աճ ու ստեղծել անվտանգային խնդիրներ տարածաշրջանում և նույնիսկ անդին:

Սեպտեմբերի 27-ին սանձազերծած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ամիսներ և նույնիսկ տարիներ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես օգտագործել է շատ կոշտ, ռազմատենչ հռետորաբանություն և կառավարության ամենաբարձր մակարդակներում բացահայտորեն հայտարարում էր իր մտադրությունների մասին՝ լուծել հակամարտությունը լայնածավալ պատերազմով:

Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո 1994-ի զինադադարի հաստատումից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն արդեն ավելի քան 25 տարի դիմագրավում են Ադրբեջանի նմանատիպ փորձերը: Այդ ժամանակվանից մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը և հռետորաբանությունն այդպես էլ չփոխվեցին:

Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես մենք ենք Հայաստանում անվանում, Արցախը մշտապես բնակեցվել է եղել մեծամասամբ հայերով և երբեք կամովին մաս չի կազմել անկախ Ադրբեջանի:

 

1921-ին Իոսիֆ Ստալինի օրոք Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ռուսաստանի կողմից որպես նվեր տրվել է Խորհրդային Ադրբեջանին, որն էլ իր հերթին ոչ թե անկախ պետություն էր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության:

Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո՝ 1987 և 1988 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերը սկսեցին բարձրաձայնել Հայաստանին վերամիավորվելու իրենց ցանկության մասին՝ անցկացնելով խաղաղ ցույցեր և ստորագրելով դիմում-պահանջներ:

Միևնույն ժամանակ Խորհրդային Ադրբեջանում սկիզբ դրվեցին հայերի նկատմամբ էթնիկ դրդապատճառներով հետապնդումների, և Ադրբեջանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ջարդեր և էթնիկ զտումների գործողություններ:

Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց անկախությունը հռչակեցին ավելի շուտ, քան Ադրբեջանը: Ըստ էության, Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախացումը տեղի ունեցավ որպես առանձին մի գործընթաց, որը չէր ներառում Լեռնային Ղարաբաղը:

Չնայած այս և այլ փաստերի, որոնք միջազգային իրավունքի համատեքստում ի դերև են հանում Ադրբեջանի պահանջները, Բաքվի իշխանությունը շուրջ 30 տարի ձգտում է ռազմական միջոցներով ճնշել Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի Հանրապետության) հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը:

Ադրբեջանը վարում է հողերի բռնի զավթման, դրանք տեղացի բնակիչներից և նրանց ժառանգությունից մաքրելու, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքներն արհամարհելու քաղաքականություն:

Երեսուն տարի խաղաղ լուծման ցանկացած փորձ մերժելուց հետո և այժմ Թուրքիայից ռազմական և քաղաքական աջակցություն ստացած Ադրբեջանը կրկին հարձակվում է Հայաստանի նվիրական հայրենիքի վրա:

Ադրբեջանի դիրքորոշումը ինչ-որ իմաստով շարունակությունն է այն քաղաքականության, որին բախվել են հայերն այն ժամանակվանից ի վեր, երբ մոտ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունը փորձեց իրականացնել հայերի ցեղասպանություն: Այդ ժամանակ շուրջ 1,5 միլիոն էթնիկ հայեր զոհվեցին կամ աքսորվեցին և հետապնդվեցին:

Այսօր Ադրբեջանի կողմից գործում են ոչ միայն թուրք գեներալներ, սպաներ և ռազմական փորձագետներ, այլև ներգրավված են թուրքական F-16 կործանիչները ու տխրահռչակ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը:

Ամեն օր այս մահացու մեքենաները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի տարածքը: Մահացու և նույնիսկ արգելված այնպիսի զենքեր, ինչպիսիք են կասետային զինատեսակները, ավելի քան երեք շաբաթ է, որ ահռելի ծավալով օգտագործվում են հայ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների, բնակելի տների և նույնիսկ մանկապարտեզների դեմ:

Եթե սրան ավելացնեք նաև սիրիացի վարձկանների, ջիհադիստների և արմատական մոլեռանդների ներգրավումը, ովքեր այժմ հայկական հողի վրա սպանում են իմ ժողովրդին, ամբողջական պատկերը պարզ կդառնա:

Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես «Jabhat Al Nusra», «Firqat Hamza» և «Sultan Murad Division» վարձկաններն ակտիվորեն ներգրավված են պատերազմում: Ըստ էության, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գործ ունեն միջազգային ահաբեկչության հետ:

Հետևաբար, Հայաստանում մենք շատ մտահոգված և տագնապած ենք գետնի վրա տեղի ունեցող այս զարգացումներով: Մենք նաև մտահոգ ենք միջազգային հանրության տարտամ դիրքավորման մասով, որը պետք է անմիջապես արձագանքեր:

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրն իր զենքերով, վարձկաններով ու ցինիզմով դուրս գա մեր տարածաշրջանից:

Այն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հարգելու հոկտեմբերի 10-ի և 17-ի հրադադարները: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իմ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմը սպառնում է Կովկասում ստեղծել մեկ այլ Սիրիա, որը կարող է ավելի մեծ բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում ու դրանից դուրս:

Թուրքիան չի երկմտում Ադրբեջան արտահանել իսլամիստ զինյալներին և այլ ահաբեկիչներին, սակայն ինչպես միշտ փորձում է արդարացնել իր այդ քայլերը: Արդարացումներից մեկն այն է, որ ադրբեջանցիներն իրենց էթնիկ ազգակիցներն են:

Մինչդեռ իրականությունն այն է, որ նման մտածելակերպը չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում, քանի որ եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա Թուրքիայի էթնիկ ազգակցությունը ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, հյուսիսային Չինաստան և այլուր:

Այսինքն ստացվում է, որ Անկարան պատրաստվում է միջամտե՞լ ցանկացած խնդրի դեպքում, որին իր էթնիկ եղբայրները կարող են առերեսվել այդ երկրներում:

Եթե պատասխանն է՝ այո՛, ապա պետք չէ զարմանալ, որ ժամանակակից Թուրքիան խնդրահարույց հարաբերություններ ունի ամեն ուղղությամբ՝ 360 աստիճանով: Այն խնդիրներ է ունեցել Եգիպտոսի հետ: Ներկայում ներգրավված է Լիբիայում:

Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն միևնույն ժամանակ հատում է Իրաքի հետ սահմանը, խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան փորձում է իր ներկայությունն ապահովել Լիբանանում և Ծոցի երկրներում: Այն լուրջ խնդիրներ ունի նաև Միջերկրական ծովի արևելյան ափերին: Եվ հիմա էլ արդեն Կովկասում է:

Այս ամենն ուղղակի անընդունելի է:

Քաղաքակիրթ ազգերի առաջնորդները, անկախ կրոնական կամ էթնիկ ինքնությունից, պետք է գործեն աներկբա և կանգնեցնեն ագրեսորներին և օգնեն հաստատել երկարատև խաղաղություն:

Մենք կարիք ունենք խաղաղության, ինչին հնարավոր է հասնել միայն բանակցությունների և երկխոսելու միջոցով: Սակայն հենց սա է, որ ադրբեջանական կողմը մերժում է ամեն անգամ այնպիսի պատճառաբանություններով, որոնք սարսափելի են մեզ բոլորիս համար:

Նրանք պնդում են, որ օրինական իրավունք ունեն կիրառելու ուժ՝ բիրտ ռազմական ուժ, ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի:

Պետք է հասկանանք, որ այս և ես կասեի՝ ցանկացած հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կարգավորում: Հայերը մշտապես հավատացած են եղել, որ խնդրին լուծում պետք է տրվի խաղաղ բանակցությունների միջոցով և այնպես, որ իրավիճակն է՛լ ավելի չի բարդանա:

Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելուց, որպեսզի թույլ տանք բանակցությունները տեղի ունենան և հասնենք խաղաղ կարգավորման:

Սակայն Թուրքիան և Ադրբեջանը թվում է, այլ կերպ են տեսնում խնդրի լուծումը, նրանք առաջ են տանում միայն ռազմական, ագրեսիվ և, իմ համոզմամբ, ցեղասպան օրակարգ:

Մահմեդական և արաբ առաջնորդներին ուղղված իմ կոչը նպատակ ունի խնդրելու, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ազդեցությունն ու միջազգային հարթակներում բարձր հեղինակությունը՝ անմիջապես կանգնեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Միասին մենք կարող ենք կանգնեցնել այս ագրեսիան, քանի որ մենք խաղաղության կողմնակիցներ ենք, ովքեր մերժում են պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը:

Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգ
Ամենադիտված