Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ»


«Առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է ոմանք լուրջ չընդունեն, բայց առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին, դրանց նախորդող ու հաջորդող օրերին, և սպասել թշնամու հանկարծակի, ոչ ստանդարտ ու անկանխատեսելի հնարավոր քայլերի։

Չենք մոռանում, որ օղուզները (անատոլիական և մերձկասպյան թյուրքալեզուների թյուրքական ծագմամբ շերտը) սիրում են ու հավատում են խորհրդանիշներին (սիմվոլներին) և ինչպես տեսնում ենք, իրենց շատ գործողություններ սկսում կամ իրականացնում են իրենց համար խորհրդանշական օրերին։ Դեռևս սեպտեմբերի 7-ին, նույն դիտարկման արդյունքում գրել էի, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ից պետք է զգոն լինել, նոր պատերազմը կսկսի հայ-թուրքական պատերազմի 100 ամյակին, ինչն էլ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։

Ինչո՞ւ եմ ուշադրություն դարձնում հենց հոկտեմբերի 29-ին ու 30-ին։

1. 1923 թվականի հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության ստեղծման, անկախության հռչակման օրն է։ Ինչպես գիտենք, Էրդողանն ամեն քայլափոխի փորձում է մրցել ու գերազանցել Աթաթուրքին, նրա ստեղծածը ստվերել ու իր կերպարը դարձնել առաջնային։

2. Հոկտեմբերի 29-ին՝ «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» հերթական նիստում, որը տեղի է ունենալու Բաքվում, ազդարարվելու է «Թուրանական միացյալ բանակի» ստեղծման մասին։

3. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հայ-թուրքական պատերազմի ընթացքում, գրեթե առանց դիմադրության, տեղի ունեցավ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ Հայաստանի Հանրապետության համար...

Իհարկե, պատերազմի յուրաքանչյուր օրն էլ կարևոր է ամեն առումով, ամեն օր մաքառում ու զգոնություն է պահանջում, բայց կխնդրեի, որ չանտեսվեն վերոգրյալ հանգամանքները, էլ ավելի զգոն ու պատրաստ լինենք ամենուր թե՛ ռազմագծում, և թե՛ ռազմագծի թիկունքում...

Հատկապես Շուշին ու Ստեփանակերտը, որպես անառիկ ամրոց, խորհրդանիշ ու մայրաքաղաք՝ էլ ավելի պաշտպանված լինեն շրջակա տարածքներից ու օդից՝ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավոր մտադրությունները ձախողելու ու գլխովին ջարդելու համար։ Չեմ վախեցնում, ընդհակառակը, ընդամենն ուշադրություն եմ հրավիրում, որ էլ ավելի զգոն ու պաշտպանված լինենք։ Արդեն այս մեկ ամսում թշնամու կողմից պատերազմական այնպիսի պատրաստված ու հագեցած գործողություններ տեսանք, հայ զինվորականության կողմից այնպիսի հերոսական ու իրենց հնարավորությունները բազում անգամ գերազանցող հերոսություններ և թշնամու հարվածային ուժերը ջարդող հերոսամարտեր, տեղային աշխարհազորի կողմից թիկունք թափանցած թշնամական խմբերի ոչնչացման գործողություններ տեսանք ու լսեցինք, որ այլևս ոչինչ չի կարող վախեցնել։

Մնում է ոգին պահելով՝ այս պարտադրված պատերազմն ավարտենք հաղթանակով, Արցախի ու Հայաստանի տարածքային և ինքնիշխանության ամբողջականության պահպանմամբ՝ թշնամուն պարտադրելով վերջնական խաղաղություն։

Փառք ու պատիվ հայոց հայրենապահ ուժերին, հարգանք, խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմահացած քաջորդիներին»։

 

 
Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված