Չի բացառվում, որ Ռուսաստանը Ադրբեջանի հանդեպ սահմանափակումներ կիրառի
ՄիջազգայինՌուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտների թվի աճ է գրանցել: Ծառայության պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի սկզբից մինչ օրս գրանցվել է 76 դեպք: Վնասատուների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ռուսաստան ներկրվող լոլիկի խմբաքանակներում: Կարանտինային օբյեկտներ գրանցվել են նաև Ադրբեջանից Ռուսաստան ներկրված սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, նռան խմբաքանակներում: Ռուսական ծառայությունը հորդորել է Ադրբեջանին ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստան ուղարկվող արտադրանքի նկատմամբ: Հակառակ դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից Ռուսաստան ներկրվող միրգ-բանջարեղենի համար: Ռուսական կողմը պահանջել է նաև տեղեկություններ տրամադրել նախորդ իրազեկումներից հետո Ադրբեջանում իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին և սպասում է պատասխանի:
Մերի Տոնոյան