Թուրքիան ինքնուրույն է որոշել խոցել Սու-24-ը. ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ-ի դեսպան
ՄիջազգայինՆԱՏՕ-ին կից ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դուգլաս Լյուն վստահեցրել է, որ ԱՄՆ-ը, ինչպես և ՆԱՏՕ-ն, ոչ մի առնչություն չունեն Սու-24 ռուսական ռմբակոծիչը խոցելու Թուրքիայի որոշման հետ. փոխանցում է lifenews-ը:
«Դա Թուրքիայի սուվերեն որոշումն է եղել,- ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը: - Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ՆԱՏՕ-ն որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ»: