ՌԴ-ի ջանքերը թույլ են տվել մեկ տարով արգելակել գլոբալ տաքացումը.Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի ջանքերը թույլ են տվել մեկ տարով արգելակել Երկրի վրա կլիմայի տաքացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փարիզում ՄԱԿ՝ կլիմայի փոփոխությունների գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գերակատարել ենք 1991-2012թթ. Կիոտոյի արձանագրությամբ մեր ստանձնած պարտականությունները։ Ռուսաստանը ոչ միայն թույլ չի տվել, որպեսզի մթնոլորտ արտանետվող գազերի քանակը շատանա, այլ նաև զգալիորեն պակասեցրել է դրանց արտանետումը»,- ասել է Պուտինը: