Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում։ Հայկական կողմը տրամադրված է ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայել մինչև հաղթական ավարտ, սակայն հարց է, թե ինչպես կարող է լինել ադրբեջանական հասարակության արձագանքը սեփական իշխանությունների արկածախնդրությանը։ Տևական պատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ Ալիևի իշխանությունը կտրված է ադրբեջանական հասարակությունից։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց հենց այս օրերին արգելափակել սոցիալական ցանցերը և ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահել հանրությանը։ Այս իրողությունը ցուցիչ է, որ ադրբեջանական իշխանություններն ուղղակի անտեսում են հանրության կարծիքը։ Չէ՞ որ սոցցանցերն այն հիմնական գործիքներից են, որոնցով շարքային ադրբեջանցիները կարող են արտահայտել իրենց կարծիքն ընթացող պատերազմի վերաբերյալ։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները խտրական վերաբերմունք են դրսևորում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Բաքվի բռնապետը գլխավորապես պատերազմի առաջին գիծ է մղում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ մասնավորապես թալիշներին ու լեզգիներին՝ փորձելով դրանով խաթարել նրանց գենետիկ վերարտադրությունը։ Իսկ այս իրողությունը Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների կողմից հակազդեցության առիթ է տալիս։ Նրանց շրջանում դժգոհություններ են առաջ գալիս Ալիևի վարած քաղաքականությունից, ինչպես նաև անհետանում է Ադրբեջանի համար կռվելու մոտիվացիան, եթե, իհարկե, նման մոտիվացիա եղել է ընդհանրապես։ Բացի այդ, Ադրբեջանը անարգանքով է վերաբերվում պատերազմի դաշտում ընկած իր զինվորների դիերին։ Այդ երկրի զինվորները նույնիսկ չեն արժանանում իրենց երկրում հուղարկավորվելու պատվին և վայրի կենդանիների կեր են դառնում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանում վերցնել դիերը պատերազմի դաշտից, քանի որ արդյունքում կարող է լիովին ակնառու դառնալ, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են Սիրիայից և Լիբիայից բերված իսլամական գրոհայիններ, ինչպես նաև թուրք, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև պակիստանցի զինվորներ։ Միևնույն ժամանակ գաղտնի է պահվում նաև զոհվածների իրական թիվը։ Ադրբեջանական բանակն էլ իր հերթին գտնվում է թուրքական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ պատահական չէ, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում դեռևս պատերազմի նախօրեին քննարկվում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի հեռացման հարցը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ պրոռուսական զինվորական համարվող Սադիկովն ուղղակի դեմ է արտահայտվել թուրք զինվորականների ներկայությանն ու ներգրավվածությանը Ադրբեջանի զինված ուժերի կազմում, ինչն էլ նրա հեռացման պատճառն է դարձել։ Եվ, բնականաբար, ադրբեջանական հասարակության մոտ հարցեր կարող են առաջանալ, թե ի վերջո ինչի՞ համար է այս պատերազմը, եթե իրենք լիովին անտեսված են, իսկ իրենց ճակատագիրը որոշելու է Թուրքիան։ Եթե սրան գումարում ենք նաև նավթի գների անկման հետևանքով երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարությունների հանգամանքը, ապա կանխատեսելի է դառնում, որ ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները։ Ուղղակի հայկական բանակի հաղթանակները կմոտեցնեն այդ պահը։ Իսկ թե ինչ կլինի այդ ժամանակ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ, մնում է միայն կանխատեսել։ Բայց դա արդեն իրենց գլխացավանքն է»։

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով
Ամենադիտված