Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ այցագրային ռեժիմի մեղմացումը դեռեւս հնարավոր չԷ. Մերկել
ՄիջազգայինԵվրամիության կողմից Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ այցագրային ռեժիմի մեղմացումը դեռեւս հնարավոր չԷ: Այդ մասին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով խորհրդարանում:
Մայիսի 21-ին եւ 22-ին Ռիգայում տեղի Է ունենալու «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը:
«Այցագրային ռեժիմի մեղմացումը հնարավոր Է միայն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների կատարման դեպքում: Եվրահանձնաժողովը զեկույց Է ներկայացրել առ այն, որ Ուկրաինան եւ Վրաստանը բավականին ջանքեր են գործադրել այդ հարցում, սակայն այդ ջանքերն, այնուամենայնիվ, դեռ անբավարար են իրադրությունն, ամբողջությամբ վերցված, բարելավելու համար»,-ասել Է Մերկելը:
Նա նաեւ նշել Է, որ G8 ձեւաչափին վերադարձը անհնարին Է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին: «Ռուսաստանը ներկա չի լինի Էլմաուում G7-ի գագաթնաժողովին, որովհետեւ այսօր մենք G7-ն ընկալում ենք որպես ընդհանուր արժեքներով ստեղծված միություն»,-ասել Է Գերմանիայի կանցլերը:
Քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչում միջազգային իրավունքի հիմունքները եւ ըստ այդմ Էլ գործում Է, մեզ համար անընդունելի Է վերադարձը G8-ին»,-հավելել Է Մերկելը:
«Ությակը» «յոթնյակի» Է վերածվել այն բանից հետո, երբ G7-ի երկրները 2014 թվականին որոշեցին իրենց ղեկավարներին չուղարկել զարգացած երկրների ոչ պաշտոնական ակումբի Սոչիի գագաթնաժողով եւ առանց Ռուսաստանի մասնակցության հավաքվեցին Բրյուսելում: Այդ որոշումն ընդունվել Է Ղրիմի իրադարձությունների ֆոնին: Ներկայում «յոթի խմբի» մեջ մտնում են Գերմանիան, ԱՄՆ-ը, Կանադան Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: