Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին


Կլիմայի փոփոխության մարտահրավերը, ինչպես նաև արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ո՛չ ազգային սահմաններ, ո՛չ միջազգային իրավունք. Ս. Սարգսյան

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունն ստանձնել է Ֆրանսիան: Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Աննախադեպ մասնակցությամբ բարձր մակարդակի փարիզյան համաժողովի պատվիրակությունները մինչ օրակարգին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել են ս.թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը: Այդ ողբերգական իրադարձություններից հետո աշխարհի բազմաթիվ երկրների և կառավարությունների ղեկավարների ներկայությունը փարիզյան համաժողովին, կազմակերպիչների համոզմամբ, ապացուցում է, որ քաղաքակրթությունը և համերաշխությունը համայն մարդկությանը նետված մարտահրավերները դիմակայելու հարցում` բարբարոսությունից ուժեղ են:

Համաժողովի բացման իրենց խոսքում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, համաժողովը նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը և հետագայում այլ ելույթ ունեցողներն ընդգծել են կլիմայի փոփոխության մասին 21-րդ համաժողովի կարևորությունը Երկիր մոլորակի և ամբողջ մարդկության ապագայի համար, նշելով, որ այսօր աշխարհի բոլոր ծայրերից մարդկանց հայացքներն ուղղված են դեպի Փարիզ, որտեղից ակնկալում են մարդկությանը մտահոգող լրջագույն մարտահրավերի` կլիմայի կործանարար փոփոխության վերաբերյալ քննարկումների արդյունքում առանց հապաղելու բեկումնային որոշման կայացում:

Բանախոսները համակարծիք են եղել, որ դեկտեմբերի 11-ին համաժողովի ամփոփիչ համաձայնագիրը միայն բարի մտադրությունների արձանագրություն չպետք է լինի. երկրների ղեկավարներն իրենց ելույթներով քաղաքական հստակ և ուժեղ ազդակներ պետք է հաղորդեն, որպեսզի երկրի վրա մարդկության անվտանգ ապագան այլընտրանք չունենա:

ՀՀ Նախագահը համաժողովում ունեցած իր ելույթի սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին` կլիմայի փոփոխությանը նվիրված գագաթնաժողովը գերազանց կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ չնայած մի քանի օր առաջ Ֆրանսիային և ողջ քաղաքակիրթ մարդկությանը պատուհասած ահաբեկչական գործողություններին:

Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր համարելով՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ նրանց չափից և զարգացման աստիճանից: Չնայած Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ և չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, այդուհանդերձ, ըստ Նախագահ Սարգսյանի, Հայաստանը կարևորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը և որպես զարգացող երկիր՝ հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալ համամոլորակային ջանքերում:

«Հայաստանի ազգային դիրքորոշումը արտահայտված է մեր կառավարության կողմից հաստատված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ» փաստաթղթում, որի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.

Առաջին. ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները պետք է սահմանափակել այնպիսի մակարդակում, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի երկու աստիճանը:

Երկրորդ. պետք է որդեգրել «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցում»՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության մեջ երկրների ներկա ու պատմականորեն տարբեր պատասխանատվությունը:

Երրորդ. ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը պետք է իրականացնել՝ հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքները:

Եվ վերջապես՝ չորրորդ. անել այնպես, որ մեր գործողությունները չհանգեցնեն զարգացող երկրների սոցիալ-տնտեսական հետընթացի:

Հայաստանը պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական հանձնառություն»,-ասել է Հանրապետության Նախագահը:

 Ամփոփելով ելույթը՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության մարտահրավերը, ինչպես նաև վերջին շրջանում բոլորին անհանգստացնող արդի համաշխարհային սպառնալիքները չեն ճանաչում ո՛չ ազգային սահմաններ, ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ քաղաքակրթության նորմեր: Նախագահի համոզմամբ, այսօրվա փոխկապակցված և գլոբալացված աշխարհում մեկ երկրի առջև ծառացած մարտահրավերը հավաքական առումով բոլորի մարտահրավերն է: Հետևաբար` լուծումները պետք է լինեն համապարփակ, համաձայնեցված և համադրված:

ՀՀ Նախագահը անհրաժեշտ է համարել վերաիմաստավորել համաշխարհային համակեցության հիմքերը՝ կատարելագործելով եղած գործիքակազմը: Կլիմայի փոփոխության մարտահրավերներին համատեղ արձագանքը, հաջողության դեպքում, ըստ Սերժ Սարգսյանի, կարող է դառնալ նոր տեսակի համատեղ ջանքի նախադեպը:

Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանա
Ամենադիտված