Զոհրաբ Մնացականյանը կարճաժամկետ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում
ՔաղաքականությունՀայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճաժամկետ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հաղորդել է Հանրապետության արտաքին քաղաքականության վարչության մամուլի ծառայությունը: Հոդվածը վերցրել ենք eadaily.com կայքից:
Հայ դիվանագիտության ղեկավարի՝ Ռուսաստանի մայրաքաղաք կատարած հերթական ուղևորության այլ մանրամասներ չեն նշվել: Ենթադրվում է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման համար:
Ավելի վաղ հաղորդել են, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Ինչպես նշել է «EADaily»-ն, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստ են հանդիպել Մոսկվայում՝ Ղարաբաղի հարցով բանակցելու համար: Երկու հանրապետությունների ղեկավարները հոկտեմբերի 19-ին զուգահեռ հարցազրույց են տվել «ТАСС» գործակալությանը, որում արտահայտել են իրենց պատրաստակամությունը:
Ռուզան Հովհաննիսյան