Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Քաղաքականություն

Շավարշ Քոչարյան. Առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև զինադադարի հայտարարման երկրորդ փորձն արդեն, ըստ էության, փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը։ Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։

Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է՝ երեք համանախագահների մոտ էլ. որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադարադարը պաշտպանվի, իրականացվի:

Եվ պատահական չի, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այդ քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի. չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար և հետո խախտվում է։

Եկեք ճիշտ հասկանանք։ Իհարկե, դա արդեն ուրիշ խնդիր է, որ ներկա փուլում երեք համանախագահները ունեն մանդատ նպաստելու, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։

Դա է իրենց մանդատը։ Ինչպես նաև երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ իրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 2016թ. միանգամից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվեց։ Սա իրենց համար ահազանգ է։

Հարց. Պարոն Քոչարյան, իսկ վարչապետ Փաշինյանի և Ալիևի Մոսկվայում նախանշված հանդիպումը ինչի՞ն է նվիրված լինելու։

 

Շավարշ Քոչարյան. Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ, այսօր ես արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիր է դրված, համենայն դեպս, միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվում է։ Սա է։

Հարց. Պարոն Քոչարյան, միջազգային կառույցների արձագանքը բավարարու՞մ է Հայաստանին։

Շավարշ Քոչարյան. Նախ տարբեր արձագանքներ կան, սակայն այստեղ շատ էական է հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշման։ Մենք էլ պետք է հստակ լինենք: Իհարկե, շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք։

Չի կարելի դիտարկել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետությունը, որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։

Չի կարելի տարբերակել, ինձ թվում է դրա մասին այսօր խոսել է մարդու իրավունքների պաշտպանը, չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից՝ որտեղ և որ սուբյեկտում են բնակվում։ Դա ակնհայտ է։ Այստեղ խնդիրներ կան։ Կան տարբեր արձագանքներ։

Գիտեք ինչ, ես մի բան եմ ուզում ասել. 1990-ականներին կարող է վիճակը շատ ավելի ծանր էր, և եթե մենք դիտարկում ենք աշխարհը, այսպես ասած, ինչու է լռում… Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ։

Եկեք դա արձանագրենք։ Եվ հիմա խնդիրը՝ արձագանքը, միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև կյանքերի հարց է։

Բայց մյուս կողմից մենք պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ այն միտքը, որ հույսը դնում են՝ օտարը կգա կօգնի՝ դատապարտված է։

Մենք պատերազմի մեջ ենք։ Ավելին, Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ, այո, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը։

Այդ տեսակետից մենք պետք է այդ բոլորին չնայենք աջ կամ ձախ, այլ պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ հետ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները։

Հարց. Այսինքն՝ մարտի դաշտի՞ց է կախված ընդհանուր առմամբ, թե դիվանագիտական հարթակում ինչպիսին կլինի իրավիճակը։

Շավարշ Քոչարյան. Դիվանագետները միշտ պիտի գործեն, բայց հաղթանակը քեզ այնպիսի հնարավորություն է տալիս՝ դիվանագետին, անհամեմատ ավելի բարձր, քան եթե այդ հաղթանակը դեռ հասցված չէ վերջին։

Հարց. Պարոն Քոչարյան, ինչու՞ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ եղել են նաև...

Շավարշ Քոչարյան. Շատ պարզ ասեմ։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայատանի Հանրապետության հանդեպ։ Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է։

Դիմելու համար. եթե եղավ հարց ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասով, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին՝ առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության ենք դիմում։

Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եվ այդ բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկի ՄԱԿ-ը։

Հարց․ Պարոն Քոչարյան, Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Factor TV-ի հետ զրույցում օրեր առաջ ասաց, որ անհասկանալի է իր համար՝ ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմում, քանի որ ինքն էլ տեսել է, բոլորը տեղյակ են՝ եղել են նաև կրակոցներ խաղաղ բնակչության շրջանում։

Շավարշ Քոչարյան. Տեսեք, ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով:

Հարց․ Ասում են, եթե Հայաստանը ուզում է՝ ՀԱՊԿ-ը գործի, գիտի ինչ պետք է անել. պետք է դիմել:

Շավարշ Քոչարյան. Շատ լավ, գիտենք և անում ենք: Ավելին ասեմ, առաջին դեմքերի մակարդակով, նույնիսկ, կա ինֆորմացիայի փոխանակում: Ավել չեմ ուզում ասել. կարծում եմ դա արդեն վարչապետի մամուլի գրասենյակի գործառույթն է:

Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք: Այս պահին դա է արվում: Կգա պահը, երբ որ կարվեն այլ քայլեր: Բայց ես հույս ունեմ հակառակը, որ այդ պահը չի գա:

 

 

 

 

 
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի
Ամենադիտված