Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են ջրհեղեղի վտանգի մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի որոշ շրջաններում իշխանությունները վտանգի սպառնալիքը բարձրացրել են առավելագույն մակարդակի՝ «նարնջագույնի», ինչպես նաև բնակչությանը տեղեկացրել են հնարավոր ջրհեղեղների մասին՝ կապված հորդառատ անձրևների ու փոթորկի հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ քամին հասնում է ժամում 113 կմ-ի: Վատ եղանակային պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել մի շարք չվերթներ, դադարեցվել է երկաթուղու աշխատանքը, ինչպես նաև ավտոմայրուղիների երթևեկությունը Շոտլանդիայում և Անգլիայի հյուսիս-արևելքում:
Ջրհեղեղի սպառնալիքի աստիճանն Ուելսում և Անգլիայի հյուսիսում առաջիկա երկու օրերի համար բարձրացվել է «դեղինի»: Իռլանդիայում անջատվել է հազարավոր տների էլեկտրամատակարարումը: