Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Հիմա վճռվում է ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի պետականության և նրա կառուցած միջազգային անվտանգության համակարգի հեղինակության ճակատագիրը. Օլեգ Այրապետով

Քաղաքականություն

“EADaily”-ի թղթակիցը ռուս պատմաբան Օլեգ Այրապետովի հետ զրուցել է Ղարաբաղի պատերազմի, Թուրքիայի հավակնությունների, Իրանի շահերի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության ժամանակակից փուլում բացվող խնդիրների մասին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հիմնական մասը:

-Օլեգ Ռուդոլֆովիչ, ըստ Ձեզ ի՞նչ շարժառիթներով է առաջնորդվել Իլհամ Ալիևը Արցախի վրա զինված հարձակման ժամանակ ընտրելիս:

-…Բոլոր հիմքերը կան ենթադրելու համար, որ Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելու որոշումը Բաքուն կայացրել է ոչ թե ինքնուրույն, այլ Անկարայի, և միանգամային հավանական է, որ նաև Ադրբեջանի այլ թյուրք գործընկերների հետ բարձրագույն պետական մակարդակում խորհրդակցությունների արդյունքում: Բացարձակապես ակնհայտ է, որ այս իրադարձությունների համատեքստում տեղավորվում են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն Անկարա և այնտեղ ձեռք բերված ռազմական պայմանավորվածությունները: Դրան հաջորդեցին Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները:

-Ինչպիսի՞ն էր Թուրքիայի ներդրումը Ղարաբաղյան նոր պատերազմ սկսելու Ալիևի որոշման մեջ:

-Ամենավճռականը: Անհրաժեշտ է հասկանալ, որ Բաքուն և Անկարան միասնական քաղաքականություն են վարում: Ալիևին պարզապես չեն կանչում Անկարա և ասում՝ ինչ պետք է անի, և ինչ՝ չանի: Խոսքը գնում է բացարձակապես միասնական քաղաքական գծի մասին. նրանք նույն խաղն են խաղում: Տարածաշրջանում Անկարայի արտաքին քաղաքականությունն արմատապես փոխելու վերաբերյալ լուրջ որոշում է կայացվել: Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն ավարտվում է, և ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ: Այս պայմաններում լավ կլիներ, որ Ռուսաստանն Անդրկովկասում և հարևան այլ տարածաշրջաններում վերջապես ձևակերպեր իր խնդիրները:

-Հայաստանի ներկայացուցիչները հաճախ կտրականապես դեմ են ռուս-թուրքական համագործակցությանը, քննադատում և վախենում են նման հեռանկարից: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է: Չէ՞ որ ռուս-թուրքական հակադրության պայմաններում Հայաստանի համար ռիսկերը կտրուկ աճում են:

-Լավ կլիներ, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ դառնային, և կողմերից յուրաքանչյուրն իր հերթին ազդեր իր հաճախորդների վրա: Դա լավ կլիներ հայերի համար. ռուս-թուրքական երկխոսությունը կարող է մեծ առավելություններ բերել և՛ նրանց, և՛ տարածաշրջանի համար: Սակայն Մոսկվան գերագնահատել է նման երկխոսության հնարավորությունը, իսկ Թուրքիան տանում է Ռուսաստանն Անդրկովկասից և Ղրիմից դուրս մղելուն, իսկ հետո կտեսնենք:

-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս կպահի իրեն Իրանը:

-Իրանը դեմ կլինի Անդրկովկասում թյուրքական գործոնի ուժեղացմանը: Բայց արդյո՞ք սա կնշանակի աջակցություն Հայաստանին, հատկապես այն Հայաստանին, որը կարող է վերածվել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տարածքի: Իրանն իր շահերն ունի:

-Բայց չէ՞ որ Փաշինյանն անձամբ էր հանդես գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման օգտին, նոր բանաձևեր էր առաջարկում և Մոսկվային խնդրում էր հաշտվել հեղափոխության արդյունքի հետ:

-Ինձ համար դժվար է դատել այդ մարդու մասին. ես ծանոթ չեմ նրան և նույնիսկ անձամբ չեմ տեսել, բայց ընդհանուր առմամբ այս միջավայրն ինձ ծանոթ է: Երբ տեղի ունեցան

«թավշյա հեղափոխության» իրադարձությունները, ես զգացի, որ հանրապետությունում 25-ամյա ցիկլն ավարտվել է, և շրջանը փակվել է: Մարդիկ իշխանության եկան նույն գաղափարներով, ինչ 80-ականների և 90-ականների վերջին՝ Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղորեն ցուցադրաբար բացասական վերաբերմունք ցուցաբերելով և Ղարաբաղի վերաբերյալ արմատական նոր բանաձևեր առաջ քաշելով: Այդ բանաձևերը նրանք ամբիոնից հաղորդում  էին ժողովրդին՝ իրենց բացականչություններով մեծաթիվ ամբոխ հավաքելով: Բոլորը հիացած և գոհ էին՝ մոռանալով մեկ բանի մասին՝ իրենց բացականչություններից միջազգային հարաբերություններում և շփման գծում ոչինչ չէր փոխվում: Բացականչություններով գործը հնարավոր չէ ուղղել: Ահա և արդյունքը՝ ամեն ինչ վատացավ:

-Ինչպե՞ս պետք է գործի Ռուսաստանը ստեղծված իրավիճակում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Երևանը:

-Ակնհայտ է, որ նա պետք է գործի այնպես, որ բոլորի համար պարզ դառնա, որ իր ընկերը լինելը շահավետ է, իսկ թշնամի լինելը՝ վտանգավոր: Ինչպես հայտնի է, կան երեք տեսակի ընկերներ և երեք տեսակի թշնամիներ՝ ընկեր, ընկերոջ ընկեր և թշնամու թշնամի; թշնամի, ընկերոջ թշնամի և թշնամու ընկեր:

Հիմա վճռվում է ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի պետականության և նրա կառուցած միջազգային անվտանգության համակարգի հեղինակության ճակատագիրը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլև Ղրիմին և Դոնբասին, և հարցը դրվում է այսպես՝ արդյո՞ք Ռուսաստանը բավականաչափ ուժեղ երկիր է իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու համար:

Անի Նադոյան

Pressmedia.am

 

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի
Ամենադիտված