ԱՄՆ սենատորներն առաջարկել են Իրաք և Սիրիա ուղարկել 10 հազարական զինծառայողի
HeaderԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմն առաջարկել են Իրաքում ռազմական ներկայությունը մեծացնել 10 հազար զինծառայողով և նույնքան զինծառայող ուղարկել Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Խալիֆայությունը ոչնչացնելու միակ միջոցը ցամաքային գործողություններն են: Օդային արշավը ոչ մի կերպ չի փոխում պայքարի ելքը»,- ասել է Գրեմը:
Իր հերթին Մաքքեյնը ընդգծել է տարածաշրջանում պետությունների հետ ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: