Փաշինյանը և Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
ՔաղաքականությունԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ջասթին Թրյուդոն: Փոխանցում է Tass.ru-ն:
«Այսօր առավոտյան ես խոսեցի ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ և մեր մտահոգությունը հայտնեցի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Ես ասել եմ, որ Կանադան կշարունակի աշխատել մեր բոլոր դաշնակիցների հետ, որպեսզի վերջ դնի բռնությանը»,- ասել է Թրյուդոն ։ Նա նաև իրավիճակի խաղաղ լուծում գտնելու համար հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել: