Հրապարակվել է արգելված թուրքական մթերքների նախնական ցուցակը. «Իզվեստիա»
Միջազգային
1in.am-ը գրում է .
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստան ներկրվող թուրքական արգելված մթերքների ցուցակում ներառվել են բոլոր հիմնական ապրանքատեսակները: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը մոտ աղբյուրին:
Այսպես, կառավարությունը պատրաստ է արգելել խոշոր եղջերավոր անասունների սառեցված մսի մատակարարումները, թռչնամիսը, աղ դրած միսը, ապխտած միսը, ձկնեղենն ու ծովամթերքները: Ցուցակում են հայտնվել նաև կաթնամթերքները՝ ներառյալ կաթը, կաթնաշոռն ու պանիրը, ընկուզեղենը, հատապտղուները, կանաչեղենը, մրգերն ու բանջարեղենը:
«Ռոսսելխոզնադզոր»-ում հայտնել են, որ պատրաստ են կատարել կառավարության որոշումը՝ հստակեցնելով, որ թուրքական մատակարարումները փոխարինողով ապահովելը շատ իրատեսական է: