Պատերազմը անմասն չի թողնում նաև երեխաներին: Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական խմբավորումների միացյալ հարձակման հետևանքով մահացու վիրավորվել և ծանր մարմնական վնասվածքներ են ստացել Արցախի և Հայաստանի սահմանամերձ համայնքի երեխաները:
Հոկտեմբերի 15-ին Մարտունի քաղաքի հրետակոծությունից տուժել է 2 տարեկան մի տղա, իսկ 9-ամյա քույրը՝ մահացել: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան Նարեկ Ազարյանը, նրա հայրը 1-ին լրատվականին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Մեքենայով գնացել են դաշտ՝ հողագործական աշխատանքի, ԱԹՍ-ի ձայնը լսելուն պես որոշել են թաքնվել երկաթգծի կայարանում, սակայն ճանապահին տղան թիրախ է դարձել և ստացել է բեկորային վնասվածքներ: Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում տղային վիրահատել են, հիմա կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա տղա, ով 5 օր մնացել է կոմայի մեջ։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեին: 13-ամյա Ռոբերտը արդեն 5 օր է դուրս է եկել կոմայից, հիմա իրեն լավ է զգում: Թիրախավորված մեքենայից օգնել է դուրս գալ նրանից ընդամենը մի քանի տարի մեծ հորեղբոր որդին, ով նույնպես վնասվածքներ ունի, հիմա վիճակը կայուն է:
Արդեն ապաքինվում է նաև 2-ամյա Արծվիկը, ում լուսանկարը համացանցում հայտնվելուն պես բոլորը սկսեցին աղոթել նրա առողջության համար, իսկ այսօր մայրը նշել է, որ որդին չի հիշում աղետալի դրվագը:
Այս սանձազերծված պատերազմի արդյունքում խախտվել է նաև երեխաների և խաղաղ բնակչության կյանքը: Առաջնային դերում է, թեպետ, երեխաների իրավուքների պաշտպանությունը: Սեպտեմբերի 27-ին` Արցախում, անորոշ ժամանակով իրենց աշխատանքը դադարեցրել են բոլոր ուսումնական հաստատությունները: Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Այս իրավիճակից անմասն չէ նաև ՀՀ-ն մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխաներ, ովքեր սեպտեմբերի 27-ից սկսած զրկված են առկա ուսուցման հնարավորությունից: Դասապրոցեսը ընթանում է հառավար: Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել։ Ըստ վերջին պաշտոնական տեղեկատվության՝ քաղաքացիական բնակչության շրջանում ունենք 23 զոհ և բազում վիրավորներ: