Երևանում պղծել էին հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակի հուշարձանը
Ուշադրության կենտրոնումԵրևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր էջում գրում է.
Անհայտ անձինք պղծել էին հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակի հուշարձանը, որն ավելի հայտնի է, որպես Հոլոքոստի զոհերի հուշարձան:
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների ուժերով հուշարձանը շատ արագ մաքրվեց:
Անկախ նրանից, թե երկու պետություն ների միջև ինչ հարաբերություններ են՝ անընդունելի են նման արարքները: Իրվապահներն արդեն զբաղվում են այս գործով»: