ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել Եվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ) Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի


Ռուս-թուրքական հակամարտությունը և հետևանքները Հայաստանի համար

Blog

Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Միամտություն կլինի մտածելը, որ թուրքական իշխանությունները չէին պատկերացնում, թե ինչպիսի արձագանք և քայլեր կհետևեն Ռուսաստանի կողմից նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում ռուսական ՍՈւ-24 ռմբակոծչի խոցումից հետո: «Իսլամական պետության» դաժան ահաբեկիչների դեմ պայքարի արդար ոգով տոգորված Ռուսաստանը խոշոր քայլերով անցնում է Սիրիայի տարածքով ու հաստատում իր ազդեցությունը տարածաշրջանում` միևնույն ժամանակ արտաբերելով այդ ազդեցությունը նավթի համաշխարհային գնագոյացման վրա: Վերջապես հարմար առիթ է ոչ միայն ուժի ցուցադրմամբ համաշխարհային գերտերության հավակնությունները դրսևորելու, այլև այն գործածելով՝ կանգնեցնելու սեփական տնտեսության անկման տեմպերը` վերահսկողության տակ վերցնելով ռազմավարական նշանակության նավթաարդյունաբերական օբյեկտները: Եվ հանկարծ Թուրքիան հանդգնում է ոչ միայն խփել ռուսական օդանավը թեթև պատճառաբանմամբ, թե այն հատել է սահմանն ու հայտնվել թուրքական օդային տարածքում, այլև Վլադիմիր Պուտինի ուլտիմատումից հետո, որով նա պահանջեց ներողություն խնդրել ու հատուցել վնասները, հոխորտալով հրաժարվեց կատարել պահանջը և հայտարարեց, որ այսուհետ ևս թուրքական տարածք մտած ցանկացած օդանավ կխոցվի:

Դե ինչ, եթե ոչ NATO-ի հրահանգով կատարված, ապա առնվազն վերջինիս հետ համաձայնեցված այս գործողությանն ի պատասխան, Ռուսաստանն այլևս պարտավոր էր չափազանց կոշտ արձագանքել: Ոչ ավել, ոչ պակաս Վլադիմիր Պուտինը Սիրիայի տարածք մտցրեց նոր սերնդի հակաօդային պաշտպանության համակարգեր, ցամաքային զորքեր ու տանկեր, հրաժարվեց պատասխանել Թուրքիայի նախագահի հեռախոսազանգերին, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց թուրք-սիրիական սահմանը փակելու նպատակահարմարության և Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերացման մասին: Միաժամանակ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական սանկցիաներ կիրառեց, որոնց ազդեցությունը մեր հարևան երկիրը սկսեց զգալ բառացիորեն ժամեր անց: Դրանց թվին են պատկանում դեպի Թուրքիա տուրիզմի սահմանափակումը, թուրքական ապրանքների ներմուծման արգելքը և այլն: Իսկ մեզ ‹‹հուզող›› ամենաէականն այն էր, որ ՌԴ Պետդումայում առաջարկ եղավ քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը, որոշ գործիչներ նույնիսկ առաջարկեցին աջակցել Հայաստանին Թուրքիայից հատուցում ստանալու գործում:

Հավանաբար դեռ շատ իրադարձություններ տեղի կունենան այս տողերը գրելուց հետո, սակայն ներկա պահին, վստահաբար, հայաստանցիներին ամենից շատ հետաքրքրում է ռուս-թուրքական հակամարտության հնարավոր հետևանքները մեր երկրի համար: Ընդորում խոսքը գնում է թե՛ բացասական, և թե՛ դրական հետևանքների մասին, եթե այդպիսիք իհարկե կարող են լինել:

Այն, որ ռուսական ահռելի շուկան ազատվում է թուրքական ապրանքներից, ստեղծելով մեծ հնարավորություն հայկական արտադրությամբ այդ բացը լրացնելու համար, անշուշտ, լավ է: Հարցն այստեղ նրանում է `կկարողանա՞նք մենք իրականում օգտվել այդ հնարավորությունից, թե՞ ոչ, քանի որ սա հիանալի շանս է, չնայած առկա խնդիրներին, արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար, ասենք նույն Բելառուսի միջոցով, Ռուսաստանի շուկա մեծաքանակ ապրանքներ ներմուծելու: ՌԴ-ի կողմից վերանայվում են Թուրքիայի հետ առնչվող մի շարք ռազմավարական նախագծեր: Չե՞ որ Պուտինը, կարծես թե, անկեղծորեն զարմանալով հայտարարեց, որ իրենք դավաճանական հարված ստացան նրանից, ում գործընկեր էին համարում: Այս համատեքստում Թուրքիայի թուլացումը տարածաշրջանային խնդիրների շրջանակներում և առհասարակ բնական է՝ ինքնին նպաստելու է Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Իսկ այստեղ հարցը նրանում է, թե որքանով Թուրքիան իրականում կթուլանա: Միգուցե այս հակամարտությունը պարզապես ‹‹սիրիական ողջ պատմության›› մեջ հրահրված մի դրվագ է արևմուտքի կողմից, ի դեմս Հյուսիսատլանտյան դաշինքի, որն էլ իրականում հենց հանդիսանում է Ռուսաստանի հետ հակամարտող կողմը, իսկ Թուրքիան ընդամենը համաձայնեց ‹‹սեփական ձեռքերով շագանակներ հանել կրակից›› բնականաբար ինչ-որ բանի դիմաց: Հարց է` ինչի՞ դիմաց: ԼՂՀ կարգավորման գործընթացում, ցավոք, չնայած Թուրքիան դավաճանությամբ Ռուսաստանի ‹‹սիրտը կոտրեց››, սակայն Ադրբեջանի հետ տնտեսական շահերի բերումով դժվար թե Պուտինը գնա շեշտակի հայանպաստ գործողությունների, իհարկե մինչև հանկարծ մի օր էլ Ադրբեջանին չբացահայտի գործընկերոջ դիմակի տակ: Եվ վերջապես Ցեղասպանության հարցը: Պետք է անկեղծորեն հուսալ, որ պաշտոնական Մոսկվան մեզ համար այդքան զգայուն հարցը չէր կարող թույլ տալ իրեն շահարկել և, որ դա ընդամենը Միրոնովի նախաձեռնությունն է: Չէ՞ որ մեր հասարակությունը կարող է որպես վիրավորական ընկալվել այն պարզ հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը այսքան տարի չէր մտածում այդ ուղղությամբ և գնաց այդ քայլին միայն նրանից հետո, երբ թուրքական զինուժը խոցեց ռուսական օդանավը սույն հանգամանքը պարզապես Թուրքիայի դեմ օգտագործելու համար:

Եթե այս հանգամանքներին գումարենք այն, որ հակամարտության զարգացման ու էսկալացիայի հետևանքով ՌԴ-ն կարող է հարկադրված լինել գործածել Գյումրիի ռազմաբազան ու Էրեբունու օդանավակայանը դրանից բխող մեզ համար անցանկալի հետևանքներով հանդերձ, ապա հարցերի հարցն է առաջանում` որքանո՞վ է մեզ ձեռնտու ստեղծված իրավիճակը: Արդյո՞ք մեր երկիրն ունի այս իրավիճակում ինքնուրույն խաղալու հնարավորություն: Արդյո՞ք մեր ներսի պոտենցիալը բավարար է առաջացած հանգամանքների դասավորությունն օգտագործելու սեփական շահերի համար: Արդյո՞ք մենք պատրաստ ենք...

Մնում է հուսալ, որ նավթային հաղթարշավի հետևանքով գների բարձրացման և Ռուսաստանից արտահանման ծավալների պահպանման արդյունքում ռուսական տնտեսության վիճակի բարելավումն, ինչպես միշտ, իր հերթին համապատասխանաբար կանդրադառնա Հայաստանի վրա:

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան

Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԵթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլումԴարակերտում հուղարկավորել են խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայինԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանԳեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԵրևան-Կապան չվերթներ իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասին«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն-ը պարզաբանում է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր ԿամենդատյանԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին 8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրելՈսկու և արծաթի գները շարունակում են աճելԵվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ) Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Իսրայելում մոտ 5 հազար մարդ Է տուժել Իրանի հետ զինվшծ hակամարտության ընթացքում Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան
Ամենադիտված