Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»


Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը կա­րև­որ նշա­նա­կու­թյուն ունի ոչ մի­այն ամուր թի­կունք ունե­նա­լու, այ­լև ռազ­մա­ճա­կա­տում հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցե­լու հար­ցում․«Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա սանձազերծեց այնպիսի պայմաններում, երբ աշխարհում թևածում է կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված ճգնաժամը՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Ադրբեջանը նույնիսկ ցանկություն չունեցավ լսել միջազգային առողջապահական կազմակերպությունների այն կոչերը, որ չպետք է սրել հակամարտությունները մինչև համամարդկային այս խնդրի լուծումը, քանի որ դրանք կարող են հանգեցնել լուրջ հումանիտար աղետների և համավարակի դեմ պայքարը երկրորդ պլան մղել։

Եվ իսկապես, ռազմական գործողությունների փաստը իրավիճակ է փոխել համավարակի դեմ արդյունավետ պայքարի հարցում։ Եթե նախքան ռազմական գործողությունները մեր հասարակության ուշադրությունը սևեռված էր համավարակի դեմ պայքարի վրա, ապա հակամարտության գոտում իրավիճակի սրումը, կարծես, երկրորդ-երրորդ պլան է մղել համավարակի թեման։ Այս իրավիճակում, բնականաբար, հանրությանը հուզող հիմնական հարցը դարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, և քաղաքացիները շատ դեպքերում սկսել են անտեսել համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման անհրաժեշտությունը, դիմակներ չկրել և այլն։

Բացի այդ, մեծ քանակության մարդկանց շփումները և կուտակումները սկսել են դառնալ սովորական երևույթ։ Արդյունքում վերջին օրերին աննախադեպ չափերով ավելացել է վարակակիրների թիվը: Ներկայիս ցուցանիշներն արդեն ավելի են, քան հունիսի վերջի-հուլիսի սկզբի տվյալները, երբ համաճարակի տարածման առաջին ալիքը մոտավորապես հասել էր իր պիկին։ Երեկ արդեն ունեցել ենք հիվանդացության աննախադեպ՝ 1371 դեպք մեկ օրվա համար: Ըստ էության, կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հայաստանում հասել է մեծ չափերի, որն իր մեջ էական վտանգներ է պարունակում։ Նախ՝ լուրջ սթրեսի է ենթարկվում առողջապահության համակարգը, որն այս օրերին ստիպված է աշխատել երեք ուղղություններով՝ այն հիվանդները, որոնք միշտ եղել են ու կան, պատերազմում վիրավորվածներն ու կորոնավիրուսով վարակվածները։

Ուստի այս պայմաններում առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը թուլացնելու տարբերակներից մեկը կարող է լինել կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազումը։ Արդյունքում երկշաբաթյա արձակուրդ տրվեց հանրակրթական դպրոցներին: Երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սակայն, որքան էլ առկա վիճակում բարդ լինի, համակարգային լուծումներ են պետք, որպեսզի հանրության ուշադրությունից չվրիպի համավարակի դեմ պայքարի կարևորությունը։ Որպեսզի քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները, անհրաժեշտ է ոչ միայն ակտիվացնել հանրության հետ աշխատանքները, այլև որոշակի վերահսկողության մեխանիզմներ ներդնել։

Չենք ասում, որ ներկայիս պայմաններում պետք է շարունակել մարդկանց զանգվածաբար տուգանել, առավել ևս հազիվ թե այս վիճակում որևէ մեկի մտքով անցնի ամբողջական «լոքդաունը», բայց պետք է ամեն անգամ արձանագրել հակահամաճարակային կանոնների խախտումները և պահանջել, որպեսզի քաղաքացիները հետևողական լինել դրանք պահելու հարցում։ Թեպետ, եթե մինչպատերազմական վիճակը շատ ավելի առաջնային էր պետական համապատասխան կառույցների գործունեությունը, ապա հիմա առավել քան երբևէ կարևորվում է յուրաքանչյուրիս պատասխանատվության աստիճանը, որպեսզի հիվանադանալով՝ թիկունքից չհարվածենք պատերազմի մեջ գտնվող երկրին:

Հարկ է հաշվի առնել, որ համավարակի տարածմամբ ավելի ծանրաբեռնելով առանց այն էլ լուրջ ծանրության տակ հայտնված առողջապահական համակարգը՝ մեծ ռեսուրսներ ենք կորցնում, որոնք կարող ենք ներդնել միայն ռազմաճակատի սպասարկմանը։ Այլ կերպ ասած՝ համավարակի դեմ պայքարը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ամուր թիկունք ունենալու, այլև ռազմաճակատում հաջողություններ գրանցելու հարցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է
Ամենադիտված