Էրդողանի նպատակը Ռուսաստանում ևս քաոսային իրավիճակ առաջացնելն է
ՔաղաքականությունՌուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում կասեցվել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից ծրագրավորած դիվերսիոն-ահաբեկչական գործողություն իրականցնելու նպատակով ձևավորված բջջի գործունեությունը, որի համակարգումը իրականացվել է Սիրիայի տարածքից: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տվյալներով նրանց թիրախային օբյեկտներն են հանդիսացել իշխանության մարմինների շենքերը, զինծառայողների բնակության վայրերը և պայթյունավտանգ ձեռնարկությունները: Քննչական գործողությունների ընթացքում դեպքի վայրում և արմատական իսլամիստների բնակության հասցեներում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, ռազմամթերք, քիմիական բաղադրիչներ, կրոնական բնույթի գրականություն, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզ, որում նշված է եղել նախատեսված դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման վայրերը: Բացի այդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուֆա, Մայկոպ եւ Վոլգոգրադ քաղաքներում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջիջի այլ մասնակիցներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիրի անցկացումը շարունակվում է»,- նշված է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ: Այս ամենը վկայում է այն մասին, որ Թուրքիայի նկրտումները միայն Արցախյան հիմնահարցի մեջ մխրճվելն ու տարածաշրջանում խառնաշփոթ իրավիճակ առաջացնելը չէ: Կան նաև այն հեռահար նպատակներ, որոնք, ամենայն հավանականությամբ Անդրկովկասյան տարածաշրջանով չեն սահմանափակվում: Նրա նպատակը Ռուսաստանում ևս քաոսային իրավիճակ առաջացնելն է, որի համար, փաստորեն, Էրդողանը ջանք չի խնայում:
Արմինե Գրիգորյան