Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Ըստ Էդուարդ Նալբանդյանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

Քաղաքականություն

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը «Sputnik Армения»-ին հեղինակային հոդված է ներկայացրել այն մասին, թե 2008-ից մինչև 2018 թվականների ժամանակաշրջանում ինչպես է անցել բանակցային գործընթացը: Նախարարը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հիմնական բովանդակությունը:

Ի՞նչ է տեղի ունեցել 2008-2018թթ. բանակցային գործընթացում

Եթե տարիների ընթացքում Ադրբեջանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային համայնքը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) համանախագահների միջոցով հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջականություն ներկայացնող երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կիրառումից և ուժային սպառնալիքներից զերծ մնալը, տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և որ այդ սկզբունքներից մեկին առաջնահերթություն տալու փորձերը կխախտեն խաղաղ կարգավորումը:

Հայաստանը բազմիցս շեշտել է, որ համապարփակ և երկարատև կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Եվ դա արտացոլվել է բանակցային գործընթացի աշխատանքային բոլոր փաստաթղթերում:

Հակամարտության կարգավորման մոտեցումներում Ադրբեջանը հակադրվել է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հրաժարվելով համանախագահների կողմից առաջարկված աշխատանքային բոլոր փաստաթղթերից:

I. 2008 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Մայդորֆի հռչակագրի ընդունումը, Բաքուն փաստացի հրաժարվել է բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների» հիման վրա:

II. 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսի 24-ը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը Կազանում) կողմերը «Հիմնական սկզբունքների» շուրջ բանակցություններ են վարել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Կայացել է 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպում, և արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպում: Ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ է կատարել ձեռք բերված պայմանավորվածություններից:

III. 2011 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովում Ռուսաստանն ու համանախագահները փորձել են կողմերին համոզել շարունակել բանակցային գործընթացը՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահների հայտարարություններում պարունակվող դրույթների հիման վրա՝ այն վերադարձնելով կառուցողական հունին: Սակայն Ադրբեջանը հրաժարվել է նաև դրանից:

IV. 2012-2013 թթ. - Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից «Հիմնական սկզբունքների» համաձայնագիրը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու բազմիցս հնչող կոչերին՝ Ադրբեջանը մերժել է նրանց կողմից առաջարկված բոլոր տարբերակները՝ հայտարարելով նրանց համաձայնեցման անօգուտ լինելու մասին և առաջարկել է ուղղակիորեն անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանը:

V. 2014 թ. մարտից մինչև 2016 թ. - Ռուսաստանն ու համանախագահները փորձել են «բարձրաձայն մտածողության մակարդակում» վերականգնել հանգուցալուծում գտնելու ջանքերը: «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո, որը քննարկվել էր Կազանի գագաթնաժողովում, բանակցությունների սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը երկրների միջև բանակցությունների առարկա կդառնար: Սակայն, Ադրբեջանը չի ընդունել հանգուցալուծումներ գտնելու նաև այս գաղափարները:

VI. 2016 թվականի ապրիլից մինչև 2018 թթ. - Ադրբեջանը 2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծել է լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններ՝ փորձելով բանակցային գործընթացի շրջանակներում ուժով պարտադրել իր մոտեցումները: Սակայն Բաքվին չի հաջողվել հասնել իր առջև դրած ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նպատակներին:

VII. Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետևյալ առաջարկներից՝

 • Դիպուկահարներին դուրս բերել սահմանից և շփման գծից,

• Միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, • Լիազորել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմին,

• Հաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման պարտավորությունները,

• Աներկբայորեն իրագործել 1994-1995 թթ. հրադադարի և նրա կոնսոլիդացիայի վերաբերյալ եռակողմ անժամկետ պայմանագրերը,

• Հաստատել համանախագահների կողմից առաջարկված կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի կիրառումից և ուժային սպառնալիքներից զերծ մնալը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Կարևոր է շարունակել այս տարիների ընթացքում բանակցային գործընթացների ձեռքբերումները պահպանելու, ամրապնդելու և հետագայում բարելավելու ջանքերը՝ խաղաղ կարգավորման իրագործման համար:

 

Ռուզան Հովհաննիսյան

Pressmedia.am

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի
Ամենադիտված