Պեսկովը չի պատասխանել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կրակելու վերաբերյալ հարցին
Ուշադրության կենտրոնումԵրեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ստուգում է Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական կողմից կրակելու մասին ինֆորմացիան:
Այսօր լրագրողների հետ զրույցում նա չի պատասխանել հարցին՝ հաջողվել է արդյո՞ք ռուսական կողմին ստուգել ինֆորմացիան, որը վերաբերում է Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից ռազմական օբյեկտ ոչնչացնելուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև չի մեկնաբանել ինֆորմացիան, որը վերաբերում է Դաղստանում ընկած հրթիռին:
«Հարցը պետք է զինվորականներին ուղղել: Դա նախ վերաբերում է այդ գերատեսչություններին»,-ասել է նա: