Ռուսաստանում ահաբեկչություններ են կանխվել. Ձերբակալություններ են եղել 5 քաղաքներում
Ուշադրության կենտրոնումՎոլգոգրադում ահաբեկչություններ են կանխվել, վնասազերծվել է «Քաթիբ Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական խմբավորման անդամների մի ամբողջ խումբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ին:
Նշվում է, որ խմբի անդամները Միջին Ասիայից են, պլանավորում էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնել Վոլգոգրադի տարածքում:
Հատուկ օպերացիայի ժամանակ խմբի ղեկավարը դիմադրություն է ցուցաբարել, ինչի արդյունքում լիկվիդացվել է:
Դեպքի վայրից առգրավվել է հրազեն, զինամթերք և այլն:
Հավելենք, որ ձերբակալություններ են եղել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում, Մայկոպում: