Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


«Հաղ­թենք ու խա­ղաղ ապ­րենք. յու­րա­քան­չյուրն անում է այն, ին­չը չի կա­րող չա­նել»․«Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի ավարտվում, այն չի ավարտվում ոչ միայն այն պատճառով, որ արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են ընթանում, այլ նաև այն պատճառով, որ յուրաքանչյուրս ամեն օր ու ժամ բախվում է սարսափելի իրականության հետ՝ կորցնում ենք մեր երիտասարդներին զինված ուժերում, քաղաքացիական զոհեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Այո՛, պատերազմն անողոք է, այն չի խնայում որևէ մեկին։ Այն փոխում է մարդու կյանքը, աշխարհայացքը, ստիպում վերանայել սկզբունքները, տակն ու վրա է անում հոգիդ։

Ամեն օր գնում ես վերարժևորման ճանապարհով։ Գուցե ոչ բոլորս, բայց շատերս։ Տղաները սահմանին պատմություն են կերտում, ամենացավալին՝ երբեմն սեփական կյանքի գնով: Իսկ մեզ «պարտքի տակ են թողնում», չէ որ պայքարում են մեր ու ապագա սերունդների համար: Օրերս «Փաստի» զրուցակիցներից մեկն ասաց՝ երբեմն զարմանում եմ, թե 18-19 տարեկան տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն։ Հետո ինքն իրեն լրացրեց՝ գեներով է փոխանցվում, դա պատմելով ու ասելով չէ։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տղաների սխրանքների մասին խոսելիս շեշտում է՝ զարմանալի ոչինչ չկա, այդպես էլ պետք է լիներ։ «Մենք միշտ էլ հիանալի զորավարներ, զինվորականներ ենք ունեցել։

Հիմա էլ մեր զինված ուժերում նույն պատկերն է։ Այլ կերպ լինել չէր կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաթյանը։ Նշում է՝ նույն համատեքստում սպասելի էր նաև թիկունքի համախմբումն ընդհանուր նպատակի շուրջ։ «Այստեղ կարող ենք հիշել Չարենցի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»։ Հայի համար չպետք է գոյություն ունենա որևէ կուսակ

ցություն, մենք պետք է ունենանք մեկ կուսակցություն, որի անունը կլինի «Հայ»։ Բազմաթիվ պետություններ ու ազգեր են վերացել միայն այն պատճառով, որ միասնական չեն եղել, իսկ մենք հայերս մինչ օրս կանք, որովհետև ունենք այդ կարողությունը համախմբվելու ամենածանր պահերին։ Իհարկե, թափթփուկներ միշտ էլ լինում են, ընդ որում, յուրաքանչյուր ազգի մեջ։ Մենք պետք է միշտ ու բոլոր պայմաններում համախմբված լինենք։ Պետք է դառնանք մեկ բռունցք և դիմակայենք թշնամուն և որևէ մեկը չի կարող այդ դեպքում հաղթել մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս կոնտեքստում վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Արցախն ու Հայաստանը, կարծես թե, մենակ են մնացել իրենց կռվի հետ՝ ընդդեմ երկու պետությունների ու ահաբեկիչների։ Սաթյանը նշում է, որ սա, իհարկե, ավելի շատ քաղաքական հարց է։

«Ես միայն մի բան կարող եմ ասել՝ մեր կողքին միշտ պետք է զինակից ունենանք։ Պետք է կարողանանք ընկերություն անել երկրների հետ։ Պետք է ունենանք զինակիցներ, բարեկամներ, հարազատներ։ Այս առումով պետք է անխափան գործի մեր դիվանագիտական քաղաքականությունը, որը շատ կարևոր է հատկապես այս օրերին»,-ընդգծում է կոմպոզիտորների միության նախագահը։ Այս օրերին յուրաքանչյուրն իր մեջ կամ էլ հանրային տիրույթում հարց է բարձրացնում՝ պարտք ունենք զոհված տղաների առաջ, ինչպե՞ս պիտի ապրենք այդ պարտքը հատուցելու համար։

Սաթյանը նշում է՝ մենք ու մեր երեխաները պետք է շարունակենք ապրել և դառնանք տղաների գործի շարունակողը։ «Մենք պետք է հպարտ քայլենք, որ ունեցել ենք նրանց՝ իրենց սրբազան պարտքը կատարող մեր երեխաներին, հայրերին ու եղբայրներին»,-նշում է նա։ Իսկ վերջում Արամ Սաթյանը հավելում է՝ այսօր յուրաքանչյուրն իր տեղում իր գործն է անում։ «Ամեն ինչին պետք է պատրաստ լինել, որտեղ էլ բնակվելիս լինես՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում։ Մենք նվիրյալ ազգ ենք, ուղղակի մեզանից շատ դեպքերում խաբելով շատ բաներ խլել են։ Խոնարհվում եմ իմ ազգի, բոլոր նահատակների, թիկունքն ամուր պահող քաղաքացիների առջև։ Ամեն մեկն անում է այն, ինչն ինքը չի կարող չանել։ Այլ կերպ լինել չի կարող։ Հաղթենք ու խաղաղ ապրենք։

Այս օրերին գրել եմ «Երգ հաղթականը», որը վերջնական փուլում է։ Այսինքն՝ ես հավատացել ու այսօր էլ հավատում եմ հաղթանակին, այլ կերպ լինել չէր կարող։ Խաղաղություն մեր երկրին»,-եզրափակում է Արամ Սաթյանը։Պատերազմը չի ավարտվում, այն չի ավարտվում ոչ միայն այն պատճառով, որ արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են ընթանում, այլ նաև այն պատճառով, որ յուրաքանչյուրս ամեն օր ու ժամ բախվում է սարսափելի իրականության հետ՝ կորցնում ենք մեր երիտասարդներին զինված ուժերում, քաղաքացիական զոհեր կան թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Այո՛, պատերազմն անողոք է, այն չի խնայում որևէ մեկին։ Այն փոխում է մարդու կյանքը, աշխարհայացքը, ստիպում վերանայել սկզբունքները, տակն ու վրա է անում հոգիդ։ Ամեն օր գնում ես վերարժևորման ճանապարհով։

Գուցե ոչ բոլորս, բայց շատերս։ Տղաները սահմանին պատմություն են կերտում, ամենացավալին՝ երբեմն սեփական կյանքի գնով: Իսկ մեզ «պարտքի տակ են թողնում», չէ որ պայքարում են մեր ու ապագա սերունդների համար: Օրերս «Փաստի» զրուցակիցներից մեկն ասաց՝ երբեմն զարմանում եմ, թե 18-19 տարեկան տղաների մեջ որտեղի՞ց այդքան հայրենասիրություն։ Հետո ինքն իրեն լրացրեց՝ գեներով է փոխանցվում, դա պատմելով ու ասելով չէ։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը տղաների սխրանքների մասին խոսելիս շեշտում է՝ զարմանալի ոչինչ չկա, այդպես էլ պետք է լիներ։ «Մենք միշտ էլ հիանալի զորավարներ, զինվորականներ ենք ունեցել։ Հիմա էլ մեր զինված ուժերում նույն պատկերն է։ Այլ կերպ լինել չէր կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաթյանը։

Նշում է՝ նույն համատեքստում սպասելի էր նաև թիկունքի համախմբումն ընդհանուր նպատակի շուրջ։ «Այստեղ կարող ենք հիշել Չարենցի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»։ Հայի համար չպետք է գոյություն ունենա որևէ կուսակցություն, մենք պետք է ունենանք մեկ կուսակցություն, որի անունը կլինի «Հայ»։ Բազմաթիվ պետություններ ու ազգեր են վերացել միայն այն պատճառով, որ միասնական չեն եղել, իսկ մենք հայերս մինչ օրս կանք, որովհետև ունենք այդ կարողությունը համախմբվելու ամենածանր պահերին։ Իհարկե, թափթփուկներ միշտ էլ լինում են, ընդ որում, յուրաքանչյուր ազգի մեջ։ Մենք պետք է միշտ ու բոլոր պայմաններում համախմբված լինենք։

Պետք է դառնանք մեկ բռունցք և դիմակայենք թշնամուն և որևէ մեկը չի կարող այդ դեպքում հաղթել մեզ»,-նշում է մեր զրուցակիցը։ Այս կոնտեքստում վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Արցախն ու Հայաստանը, կարծես թե, մենակ են մնացել իրենց կռվի հետ՝ ընդդեմ երկու պետությունների ու ահաբեկիչների։ Սաթյանը նշում է, որ սա, իհարկե, ավելի շատ քաղաքական հարց է։ «Ես միայն մի բան կարող եմ ասել՝ մեր կողքին միշտ պետք է զինակից ունենանք։

Պետք է կարողանանք ընկերություն անել երկրների հետ։ Պետք է ունենանք զինակիցներ, բարեկամներ, հարազատներ։ Այս առումով պետք է անխափան գործի մեր դիվանագիտական քաղաքականությունը, որը շատ կարևոր է հատկապես այս օրերին»,-ընդգծում է կոմպոզիտորների միության նախագահը։ Այս օրերին յուրաքանչյուրն իր մեջ կամ էլ հանրային տիրույթում հարց է բարձրացնում՝ պարտք ունենք զոհված տղաների առաջ, ինչպե՞ս պիտի ապրենք այդ պարտքը հատուցելու համար։ Սաթյանը նշում է՝ մենք ու մեր երեխաները պետք է շարունակենք ապրել և դառնանք տղաների գործի շարունակողը։ «Մենք պետք է հպարտ քայլենք, որ ունեցել ենք նրանց՝ իրենց սրբազան պարտքը կատարող մեր երեխաներին, հայրերին ու եղբայրներին»,-նշում է նա։

Իսկ վերջում Արամ Սաթյանը հավելում է՝ այսօր յուրաքանչյուրն իր տեղում իր գործն է անում։ «Ամեն ինչին պետք է պատրաստ լինել, որտեղ էլ բնակվելիս լինես՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Նշանակություն չունի, թե աշխարհի որ ծայրում ես ապրում։ Մենք նվիրյալ ազգ ենք, ուղղակի մեզանից շատ դեպքերում խաբելով շատ բաներ խլել են։ Խոնարհվում եմ իմ ազգի, բոլոր նահատակների, թիկունքն ամուր պահող քաղաքացիների առջև։ Ամեն մեկն անում է այն, ինչն ինքը չի կարող չանել։

Այլ կերպ լինել չի կարող։ Հաղթենք ու խաղաղ ապրենք։ Այս օրերին գրել եմ «Երգ հաղթականը», որը վերջնական փուլում է։ Այսինքն՝ ես հավատացել ու այսօր էլ հավատում եմ հաղթանակին, այլ կերպ լինել չէր կարող։ Խաղաղություն մեր երկրին»,-եզրափակում է Արամ Սաթյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԲաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուՄեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկունԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանՀնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանում 45-ամյա վարորդը խմած վիճակում ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար Մելոյան
Ամենադիտված