Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը


Թուր­քա­կան «ավան­դույթ­նե­րի» հա­մա­ձայն՝ հնա­րա­վոր ու անհ­նար ստո­րու­թյուն­ներ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը Թուրքիայի ուղղորդմամբ և ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ շարունակում է իր ռազմական ավանտյուրան Արցախի նկատմամբ։ Սակայն սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողություններում Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվում բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Ըստ էության, ի սկզբանե պլանավորված բլիցկրիգի կամ կայծակնային պատերազմի պլանները ձախողված են։ Ադրբեջանին էական առավելություն չի տալիս նաև թուրքական հատուկջոկատայինների, սիրիացի ահաբեկիչների ու թուրքական զենք-զինամթերքի առկայությունը։

Ձախողելով իր հիմնական առաքելությունը՝ Ադրբեջանը, թուրքական ավանդույթների համաձայն, դիմում է ստոր քայլերի։ Հարձակման առաջին իսկ օրերից ադրբեջանական բանակը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե իբր Արցախում ապրող հայերն իր քաղաքացիներն են, բայց կրակի տակ է պահում արցախցիներին՝ ռմբակոծելով և արկակոծելով Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և այլ բնակավայրերի խաղաղ բնակիչներին։ Այս ընթացքում Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի կրակի տակ, ինչի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Մարդկային կորուստներն ու վիրավորման դեպքերը հիմնականում արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Սրա հետ մեկտեղ ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում ոչնչացվում և վնասվում են ինչպես քաղաքացիների գույքը, այնպես էլ բազմաթիվ ենթակառուցվածքներ, որի արդյունքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ զրկվում են կենսագործունեության նվազագույն պայմաններից: Այդպիսով Արցախում մարդասիրական աղետ է հասունանում։

Ադրբեջանն ընդհանրապես միջոցների նկատմամբ խտրություն չի դնում և կանխամտածված թիրախավորում է նաև այն լրագրողներին, որոնք պատերազմական գոտուց լուսաբանում են իրականացնում։ Պաշտոնական Բաքվի բարբարոսական գործելակերպը հասել է անգամ այն աստիճանի, որ նրանց կողմից թիրախավորվում են կրոնական և պատմական հուշարձանները, ինչի ամենավառ վկայությունը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրթիռակոծությունն էր, այն էլ՝ երկու անգամ։ Թեպետ, սա էլ թուրքական ծանոթ ձեռագիր է: Արցախահայության նկատմամբ այսպիսի գործողություններն ուղեկցվում են մեծ ծավալի ատելության խոսքով, որը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։

Զանգվածային լրատվության միջոցներով և հատկապես սոցիալական ցանցերով շրջանառության մեջ են դրվում ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Ադրբեջանի այսպիսի գործողությունների նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը, որն իրենց ցեղասպանական գործելաոճի հիմնական դրսևորումն է։ Եթե մի պետություն այսպիսի հանցագործ պահվածք է դրսևորում, ապա միամտություն է կարծել, թե Ադրբեջանը կարող է պահպանել մարդասիրական հրադադարը։ Ադրբեջանի դեպքում մարդասիրական ոչ մի կանոն չի գործում։ Եվ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստվի, որ շատ շուտով պատասխան է տալու մարդկության դեմ ուղղված իր հանցագործությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ
Ամենադիտված