Խաղաղապահների տեղակայումը պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ. Ալիևը կիսվել է երազանքներով
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին: Այս հոդվածը վերցրել ենք ռուսական «Lenta.ru» կայքից: Աղբյուրը` «Haqqin.az»-ն է:
«Շրջանում խաղաղապահների տեղակայումը պետք է իրականացվի երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Բոլորը պետք է հասկանան, որ երբ խոսում են խաղաղապահների տեղակայման մասին, ապա խոսքը գնում է ադրբեջանական հողերի մասին: Առանց մեր համաձայնության ոչ մի երկիր չի կարող մեր հողեր ուղարկել խաղաղապահների»,- նշել է Ալիևը:
Նա նշել է՝ իբրև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայն՝ խաղաղապահների տեղակայումը ենթադրվում է «ամենավերջին փուլում»։
«Առաջին հերթին պետք է լուծվեն հարցերը, որոնց մասին արդեն խոսել եմ՝ հողերի ազատագրում, փախստականների վերադարձ, հաղորդակցության հարցեր, սահմանների բացում, առևտուր: Դրանից հետո խաղաղապահների ներդրումը չի բացառվում», - երազանքներով կիսվել է Ալիևը:
Ռուզան Հովհաննիսյան