Օբամա. Պետք է «ինչ-որ բան անել» զենքի ազատ հասանելիության հարցում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհրաժեշտ է «ինչ-որ բան անել» զենքի ազատ հասանելիության հարցում, որպեսզի հանցագործներին բարդ լինի ձեռք բերել այն: Այս մասին Օբաման հայտարարել է Քոլորադոյում տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք պետք է ինչ-որ բան անենք մեր փողոցներում զենքի ազատ հասանելիության հարցում, որպեսզի մարդիկ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն դրանց հետ, չկարողանան այդքան հեշտությամբ զենք ձեռք բերել»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Քոլորադոյում ընտանիքի պլանավորման կենտրոնի մոտ կրակոցների հետեւանքով առնվազն երեք մարդ էր մահացել, եւս 11-ը վիրավորվել էր: Կրակողը ձեռքերը վեր պարզած դուրս էր եկել եւ անմիջապես ձերբակալվել: