Միջազգային հանրությունից ես որևէ արձագանք չեմ սպասում
Ուշադրության կենտրոնումPressmedia.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է։
—Պարոն Վրթանեսյան, Արցախի նախագահը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի այս մարտավարությունը և շարունակի խախտել հրադադարը, ապա Արցախի իշխանությունները կդիմեն ՀՀ իշխանություններին՝ Արցախի ճանաչման համար: Ընդհանրապես, ի՞նչ ակնկալիքներ կան Արցախի միջազգային ճանաչման առումով:
— Ես որևէ արձագանք միջազգային հանրությունից` Արցախի ճանաչման պահով, այս պահին չեմ սպասում։ Եվ այս ամենը պարզ է դառնում նաև հնչող հայտարարություններից։
—Ադրբեջանական մամուլն անընդհատ խոսում է իրենց հաղթանակների մասին՝ Ջաբրայիլը, Հադրութը գրավելու մասին: Եվ այս ամենը պաշտոնապես հերքվել է ՊԲ-ի կողմից։ Ի՞նչ կարող եք ասել ադրբեջանական հերթական ստահոդ լուրերի մասին։
— Կարող եմ ասել, որ, առհասարակ, պետք չի հետևել ադրբեջանական մամուլին։
Անի Ասատրյան