«Ոսկե գնդակի» արժանի ֆուտբոլիստները՝ ըստ Սուարեսի. Ռոնալդուն ցանկում չէ
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը հայտարարել է, թե ովքեր են ամենաշատն արժանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
«Ընտրում եմ Մեսսիին, Նեյմարին և Թոմաս Մյուլլերին: Սուարեսը ցանկում կլինի հաջորդ տարի: Մյուլերը հիանալի խաղ ցուցադրեց Գերմանիայի հավաքականում և «Բավարիայում»: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա այս տարի լավ չխաղաց և իրենից լավ խաղացող ֆուտբոլիստներ կային»,- Սուարեսի խոսքը մեջբերում է weloba.cat-ը: